Տեր Ղուկաս քահանա Բալայան «Մարդիկ կան, որոնք միս չեն ուտում, բայց դատապարտում են դրացուն, ընկերոջը, ամուսնուն, կնոջը, երեխային. բնականաբար, սա չի կարող լինել պահք։ Տիրոջը հաճելի է անձնաքննությունը, երբ մարդը քննում է ինքն իրեն, իր անձը: Բնականաբար, այսօրվա մեր դարում մարդիկ շատ են նյարդայնանում, բայց պահեցողության շնորհիվ մարդը լինում է խաղաղության մեջ՝ ինքն իրեն, իր […]
«Մխիթարե՛ք, քահանաներ, մխիթարե՛ք իմ ժողովրդին,- ասում է Աստված,- խոսե՛ք Երուսաղեմի ականջին» (հմմտ. Ես. Խ 1)։ Բավական է դադարել մարդկային բնության առաքինությունների մասին խոսելուց, որպեսզի ծուլությունն ու հեղգությունը վրա հասնեն։
Ս. Մակար Եգիպտացու հոգևոր փորձառությունը մատնանշում է, որ աներկբա հավատով և մեծ համբերությամբ, անդադար կանչելով Տիրոջը և Նրանից օգնություն ակնկալելով ՝ արդեն այստեղ կարելի է ազատություն ստանալ ներքին կապանքներից, որոգայթներից, արգելքներից և կրքերի գաղտնի ներգործությունից:
Մեր կյանքի անբաժան իրողություններից են երազները, թեև լինում են դեպքեր, երբ կարող ենք երկար ժամանակ երազներ չտեսնել կամ հազվադեպ տեսնել: Հավանաբար աշխարհում չկա որևէ մարդ, որն առնչված չլինի այս երևույթին, որտեղ անհնարինը դառնում է հնարավոր, անիրականը՝ իրական, թեև երազ է, այլ ոչ թե արթմնի իրականություն: