«Մենք որևէ տեղ չենք գնալու, այսօր մեզ մոտ հաջորդ տարվա բյուջեի հետ կապված քննարկում կա։ Բացի այդ էլ, մեր Ամանորյա զարդարանքով ենք զբաղված, մենք իսկի մեր տուն չենք գնում, ժամանակ չունենք, ուր մնաց՝ գնանք եկեղեցու դեմ»,- նշեց Նարեկ Սերոբյանը։
Ապարանի համայնքապետ Կարեն Եղիազարյանը 168.am-ին փոխանցեց, որ քամու հետևանքով մարմնական վնասվածքներ ստացած 4 բնակիչների առողջական վիճակն այս պահին նորմալ է՝ նրանց կյանքին վտանգ չի սպառնում։
Ապարան համայնքում երեկ ավերիչ քամին մեծ վնասներ է հասցրել համայնքին։ Պաշտոնական նախնական տվյալների համաձայն՝ երեկ պտտահողմը վնասել է 50 բնակելի տուն, 20 խանութ, 20 բազմաբնակարան շենքերի տանիքներ, 10 կազմակերպությունների տանիքներ, այդ թվում՝ Ապարանի թիվ 1 և թիվ 2 դպրոցները, արվեստի և մշակույթի կենտրոնների շենքերը, Ապարանի համայնքապետարանի, ոստիկանության, դատախազության, ԱԿԲԱ բանկի շենքերը և այլ հաստատություններ։ 4 մարդ ստացել է տարբեր աստիճանի վնասվածքներ։
Նիկոլ Փաշինյանի աշխատակազմը «Բի Թու Ջի» ՍՊԸ-ից մեկ անձ ընթացակարգով հերթական գնումն է կատարել, որով այս ընկերությանը պատվիրակել է Ապարան քաղաքում կազմակերպել Նիկոլ Փաշինյանի ստեղծած տոնը՝ «Քաղաքացու օր»-ը։
Փաշինյանի հերթական «պռոխոդը» եհովայի վկաներին՝ հայաստանյան իշխանությունների կողմից Հայ Առաքելական Սուրբ եկեղեցու դեմ ուղղված դեմարշը, որին ականատես ենք դառնում վերջին 6 տարիների ընթացքում, աստիճանաբար նոր ալիք է ստանում։
Թող ՀՀ Կառավարությունն անհապաղ որոշում կայացնի և Սուրբ Աստվածածին Եկեղեցին անմիջապես նվիրաբերի Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնին, որով փաստած կլինի, որ գործող իշխանությունը, հիրավի, մեր ժողովրդի և Եկեղեցու հավատարիմ զավակն է, իսկ եթե չանեն, ևս մեկ անգամ փաստելու են, որ եղել է, կա և լինելու է հետապնդում Հայ Եկեղեցու և հայ հավատացյալների նկատմամբ, որոնք, ի դեպ, կազմում են մեր ժողովրդի 96 տոկոսը:
Շուրջ 20 օր առաջ Արագածոտնի մարզի Ապարան քաղաքում, 168.am-ի տեղեկություններով՝ ոստիկանությունը մի խումբ անձանց է ձերբակալել՝ հենց թմրանյութի ձեռքբերման ու իրացման պահին: Մեր տեղեկություններով՝ բոլոր ձերբակալվածներն ապարանցի են, իսկ նրանցից մեկը՝ ՔՊ-ական պաշտոնատար անձ։