Այն պացիենտները, ովքեր ստանում են բուժում, ռիսկերը շատ ավելի քիչ են: Իսկ եթե դեղը չեն խմում կամ համապատասխան դեղաչափը չեն խմում, հիպոթիրեոզը բերում է նրան, որ խոլեստերինն ավելանում և վնասում է անոթի պատը: Դրա համար ամեն ինչ պետք է լինի բալանսավորված:
Հակաբիոտիկները, ունենալով դրական ազդեցություն, երկարացրեցին մարդու կյանքի միջին տևողությունը: Բայց այսօր հակաբիոտիկների առումով լուրջ խնդիր կա՝ դրանց նկատմամբ մանրէների կայունության առումով: Եվ մարդկանց կողմից հակաբիոտիկների անվերահսկելի, երբեմն ոչ նպատակային օգտագործումը հանգեցնում է նրան, որ հակաբիոտիկը դառնում է անարդյունավետ: