«Բոլոր տեղերը դիմել եմ, գնացել եմ քաղաքապետարան, կոմունալ տնտեսության վարչության պետին եմ կանչել՝ Կարոյանին։ Քաղաքապետարանն ամրոց է, այնտեղ դժվար է ինչ-որ մեկին տեսնել, մաքսիմում կարող ես մի բաժնի պետի տեսնել, այն էլ՝ չգիտեմ, թե ինչ պայքարով։ Ավինյանի մասին դեռ չեմ խոսում, այնտեղ թագավոր է, ոչ մտնել, ոչ մի բան»։
168.am-ում Սաթիկ Սեյրանյանի «Պրեսսինգ» հաղորդաշարի հյուրը ՀՀ նախկին փոխվարչապետ, Ամերիկյան համալսարանի Բիզնեսի և տնտեսագիտության քոլեջի դեկան Վաչե Գաբրիելյանն է: