«Պրեսսինգ» հաղորդաշարում Սաթիկ Սեյրանյանի հյուրը թյուրքագետ, պատմական գիտությունների թեկնածու Վարուժան Գեղամյանն է։
Կառավարությունները կարող են որոշակի ազդեցությունների ենթարկվել, բայց այնուամենայնիվ, շատ դժվար կլիներ պատկերացնել, որ Հայաստանի պես երկիրը՝ իր արքետիպային արմատներով, իր բացառիկ համաձուլվածքով, իր պատմական և ներկա հավակնություններով, հնարավոր կլիներ մտցնել թշնամական կառավարման ռեժիմի մեջ։
«Հայաստանին չի հաջողվի Արևմուտքին բերել Հայաստան»,- այս մասին Երևանում «Հայաստանը՝ խաչմերուկում. ՀԱՊԿ, ՆԱՏՕ, թե արտադաշինքային կարգավիճակ» թեմայով միջազգային կլոր սեղանի ժամանակ ասաց Համաշխարհային տնտեսության և համաշխարհային քաղաքականության ֆակուլտետի Եվրոպական և միջազգային համալիր հետազոտությունների կենտրոնի փոխտնօրեն, Արտաքին և պաշտպանական քաղաքականության խորհրդի հետազոտական ծրագրերի փոխտնօրեն Դմիտրի Սուսլովը։
Արցախում ադրբեջանական ցեղասպանական գործողությունների հետևանքով բռնի տեղահանված պահեստազորային սպա, մայոր Սլավիկ Իսրայելյանը համոզված է, որ ՀՀ իշխանությունները բավարար քայլեր չեն իրականացնում՝ Ադրբեջանում գտնվող մեր հայրենակիցներին վերադարձնելու ուղղությամբ:
Այսօր հրավիրված մամուլի ասուլիսի ժամանակ Նիկոլ Փաշինյանն անդրադարձավ Արցախում հնարավոր էսկալացիային, այդ համատեքստում լրագրողի հարցին, թե՝ այդ դեպքում արդյոք Հայաստանն ապահովելո՞ւ է Արցախի անվտանգությունը, Հայաստանը շարունակո՞ւմ է մնալ Արցախի անվտանգության երաշխավորը, Փաշինյանը պատասխանեց՝ հիշատակելով 2020 թվականի նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարությունը:
«Թե ինչո՞ւ հասանք այս կետին, կարծում եմ՝ հարցի պատասխանը հստակ է, որովհետև վերջին 5 տարիների ընթացքում Հայաստանը չունեցավ ադեկվատ արտաքին և անվտանգային քաղաքականություն, ինչի հետևանքով մենք հասանք այն կետին, որտեղ հիմա գտնվում ենք»,- այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց միջազգայնագետ Սուրեն Սարգսյանը: