«Հայ Առաքելական եկեղեցին մեր վերջին հույսն ու պատվարն է, այն ամուր ու կուռ կառույց է։ Եթե այսօր մեր ազգային ինքնության վերջին խարիսխը խարխլվում է, ուրեմն՝ ենթարկվելու ենք նավաբեկության ու ցիրուցան լինենք»,- 168.am-ի հետ զրույցում նման կարծիք հայտնեց բանաստեղծ Հուսիկ Արան՝ խոսելով Առաքելական եկեղեցու շուրջ ստեղծված իրավիճակի և իշխանությունների հակաեկեղեցական քայլերի մասին։