«Իր ու իր ամուսին կոչեցյալի պատճառով մի ողջ սերունդ հողը դրվեց, հազարավոր մայրերի սևազգեստ սարքեցին, հազարավոր տղաներ վիրավորվեցին, հարյուրավորները գերի ընկան, որոնցից շատերից առ այսօր լուր չունենք, ու իրենք խոսում են երջանկությունից: Աբսուրդ է ուղղակի, երբ չարիքի ընտանիքը խոսում է երջանկությունից: Աննա, հերթական անգամ դու ապացուցեցիր, որ անամոթ ես, ինչպես քո ամուսինը…»:
«Ես իրավունք չունե՞մ պահանջել իմ որդուն… Ես եմ, էդ մինուճար տղեն: Ես գիշեր-ցերեկ քուն ու դադար չունեմ: Երկու մատղաշ երեխեն ամբողջ օրը մղկտալով երեխին են ուզում: Ես պահանջում եմ, ինձ վրա գործ են բացում, այ քեզ բան…»,- վրդովվեց ՀՀ Հակակոռուպցիոն դատարանի մոտ հավաքված 44-օրյա պատերազմում անհետ կորած զինծառայողներից մեկի մայրը:
«Էրեխեքին դատարկ՝ առանց զենք, առանց կասկա, տանում են, գեներալ Մակարյանը փախնում է, զորամասի հրամանատար Աբգարյանը փախնում է, իր իմացած տղերքին, ում հետ երկար աշխատել է, փախցնում է, մյուս երեխեքն էլ ընկնում են շրջափակման մեջ․․․»։