168.am-ի հետ զրույցում Արցախի Հանրապետության ԱԺ պատգամավոր, «Մարտական եղբայրություն միաբանության» անդամ Արամայիս Աղաբեկյանը ևս ասաց՝ իրատեսական չի համարում, որ այսօր Հայաստանը պետական մակարդակով միջազգային հարթակներում կխոսի Արցախի ու արցախահայության խնդրի մասին, քանի որ Հայաստանի իշխանությունը նախորդ տարվա տեղահանությունից հետո ամեն ինչ արել է, նույնիսկ Ադրբեջանից էլ ավելի ակտիվ դրսևորումներով, որպեսզի Արցախի հարցն օրակարգից լրիվությամբ դուրս մնա։