Փաստորեն, ճիշտ են հայաստանյան և ոչ հայաստանյան բոլոր այն մասնագետները, վերլուծաբանները, որոնք Նիկոլ Փաշինյանի և նրա թիմակիցների կողմից Արցախը և Հայաստանը այսպիսի աղետի, կործանման հասցնելու պատճառները ոչ միայն տեսնում են թշնամու հետ տանդեմ կազմելու և դավաճանական ծրագրեր առաջ մղելու մեջ, այլև, որ տարրական գիտելիքների, կրթության պակաս ունեն:
Իշխանությունը հետևողական քայլերով պետությունը տանում է կործանման, Արցախի հանձնումից հետո գոյաբանական սպառնալիքի առջև է կանգնած Հայաստանը, այս մարտահրավերները հաղթահարելու որևէ առարկայական ռազմավարություն, ծրագիր քաղաքական վերնախավը չունի։ Մարդկանց մի մասի գնահատմամբ՝ սա հստակ մշակված, դավաճանական ծրագիր է, ոմանք այս ամենը վերագրում են իշխանության անձեռնհասությանը, անգրագիտությանը, ոչ պրոֆեսիոնալիզմին։
Օգոստոսի 17-18-ը Ծաղկաձորում տեղի է ունեցել «Հանրակրթության ոլորտի բարեփոխումները» խորագրով արտագնա խորհրդակցություն, որին մասնակցել է ԿԳՄՍ նախարարի տեղակալ Ժաննա Անդրեասյանը։
«Արմեն Գրիգորյանի խափանման միջոց կալանավորումն ընտրելն ուներ մեկ նպատակ՝ քաղաքական հետապնդումներով հասցնել նրան ծանր վիճակի կամ հասցնել ողբերագական մահվան։ Նույնն էլ մյուս քաղբանտարկյալների դեպքում է։ Նույն այս իշխանությունն էր, որ Արցախի ամբողջ ազատագրական շարժումը համարում էր իմաստազուրկ, հետապնդում են նրանց, որոնք պայքարել են Արցախի համար։ Եվ ցանկացած մարդ, որը դեմ է այս ազգային աղետի շարունակությանը՝ ուղղակի հետապնդվելու է ամենատարբեր ձևերով։