Վերջին օրերին ՀՀ ԱԺ պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանը գրեթե իրար հետևից տարբեր լրատվամիջոցների հարցազրույցներ է տվել («Ֆակտոր», «Կենտրոն» հեռուստաընկերություն, «Արմենիա» հեռուստաընկերություն): Եվ, բնականաբար, բոլոր տեղերում չի շրջանցվել 44-օրյայի քննիչ հանձնաժողովի զեկույցը, նշվել է, որ իրավական նպատակն է կարևոր, ոչ թե այն ֆորմալ ժամկետները, որը վիճելի է` խախտվե՞լ է, թե՞ չի խախտվել։