Իսկ ես ձեզ նախկինում էլ էի ասում. թարգմանությունների ժամանակ հիմնականում օգնում են սեփական հոգևոր փորձառությունը և մաքուր մտքերը, որոնք մարդուն շնորհի անոթ են դարձնում: Այդժամ աստվածային մտքերի վերածումները ստույգ են և բխում են աստվածային լուսավորումից, այլ ոչ թե դատողությունից, բառարանից ու թանաքամանից: Ուզում եմ ասել, որ քեզ պետք է գլխավորի՝ աստվածայինի մեջ հաստատես, այլ ոչ թե երկրորդականի՝ մարդկայինի: