Ակնաբույժ Վալենտինա Անիսիմովան թվարկել է ամենօրյա սովորություններ, որոնք առաջացնում են աչքի հիվանդություններ և նվազեցնում տեսողության սրությունը։ Նրա խոսքերը մեջբերում է Gazeta.ru-ն։
Գաջեթների էկրանների առջև երկար ժամանակ անցկացնելը կարող է հանգեցնել տարբեր առողջական խնդիրների։ Բժիշկների առաջարկությունները խիստ են և գործնականում շատերի համար անհնարին՝ մեծահասակները օրական մինչև 2-3 ժամ, երեխաները՝ մինչև 1-2 ժամ: Ուստի կարևոր է իմանալ գաջեթների անվտանգ օգտագործման կանոնների մասին և սովորեցնել երեխաներին։ Դրանց մասին «Իզվեստիային» հայտնել է ակնաբույժ Նատալյա Զախարովան։
Միոպիան (կարճատեսությունը) երեխաների մոտ, որպես կանոն, առաջանում է մի շարք պատճառների համակցությամբ։ Ակնաբույժ, միկրովիրաբույժ, լազերային վիրաբույժ, բ.գ.թ. Սվետլանա Միրգորոդսկայան Gazeta.ru-ին պատմել է, թե ինչպես կարելի է նվազեցնել երեխայի մոտ պաթոլոգիայի առաջացման վտանգը։
Գարնանային կատարը սեզոնային ալերգիկ հիվանդություն է և շատ է տարածված արևոտ երկրներում, որովհետև հիմնական դրդիչ գործոնն արևի ուլտրամանուշակագույն ճառագայթներն են: Հիվանդությունը հիմնականում ախտահարում է երեխաներին՝ մանկապատանեկան հասակի, և ունի շատ ծանր ընթացք որոշ երեխաների մոտ: Արտահայտվում է աչքերի սաստիկ քորով, կարմրությամբ, կոպերի թեթևակի այտուցով, և ակնաճեղքից հաճախ լինում է սպիտակավուն լորձային արտադրություն: Բուժում չստանալու պարագայում հիվանդությունը կարող է բարդանալ անգամ եղջերաթաղանթի խոցի առաջացմամբ:
Արցախցի ակնաբույժ Նարեկ Միքայելյանի փոխանցմամբ՝ ցավոք սրտի, այսօր արդեն լիարժեք չեն աշխատում խանութները, քանի որ եղած ապրանքը սպառվել է: Նույն իրավիճակն է տիրում նաև դեղատներում: