Այո, հատկապես Դաշնակցության ու դաշնակցական գործիչների նկատմամբ է այս վարքագիծը, որը, ի դեպ, նոր չէ, այլ՝ այս կլանի իշխանության գալու առաջին իսկ օրից: Անձամբ ես չէի տարբերակի Սփյուռքի գործիչներ հասկացողությունը, այլ՝ դաշնակցական գործիչներն ընդհանրապես: Զուգադիպությո՞ւն էր, օրինակ, պատգամավոր Մհեր Սահակյանի հետ տեղի ունեցած միջադեպն ԱԺ-ում և Կարեն Մկրտչյանի հետ պատահարը նույն օրերին, կամ՝ սփյուռքահայ գործիչների՝ Հայաստան մուտքի արգելքը և նույն ժամանակ՝ ՀՀ-ում դաշնակցական գործիչների ձերբակալություններն ու նրանց բնակարանների խուզարկությունները: Բնականաբար՝ ոչ: Այս բոլորն ուղղված է Դաշնակցության դեմ: Ինչո՞ւ այս հալածանքը: