«Պատերազմի կուսակցությունը» Հայաստանում ներկայացնում է Նիկոլ Փաշինյանը։ Այս մասին 168 TV-ի «Ռեվյու» հաղորդաշարի եթերում հայտարարեց ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր, ՀՅԴ Հայաստանի Գերագույն մարմնի անդամ Քրիստինե Վարդանյանը՝ պատասխանելով Նիկոլ Փաշինյանի՝ ընդդիմությանը հասցեագրված մեղադրանքներին։
Քաղաքացիներին մտահոգող հիմնական խնդիրները Հայաստանի անվտանգության խնդիրներն են, նաև վերջին տարիներին շատ են սրվել սոցիալ-տնտեսական խնդիրները։ Այս մասին 168 TV-ի «Ռեվյու» հաղորդաշարի եթերում հայտնեց Ազգային ժողովի «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գառնիկ Դանիելյանը՝ պատմելով «Հայաստան» խմբակցության մարզային հանդիպումների մասին։
Պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանի 29.01.2026 թ. հրամանը՝ ՀՀ ՊՆ 2000թ. հուլիսի 19-ի N 728 հրամանը ուժը կորցրած ճանաչելու մասին, նշանակում է հոգևորականների գործունեության դադարեցում ՀՀ զինված ուժերում։ Այս մասին 168TV-ի «Ռեվյու» հաղորդաշարի եթերում նշեց Ազգային ժողովի «Հայաստան» խմբակցության պատգամավոր, ԱԺ պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի անդամ Գեղամ Մանուկյանը՝ ներկա իշխանությունների հակաեկեղեցական արշավի համատեքստում խոսելով ՀՀ պաշտպանության նախարարի հունվարի 29-ի աղմկահարույց որոշման մասին։
«Գեղցու շուստրիությամբ մարդկանց ականջներից լապշա է կախում, թե բա՝ ի՞նչ միջանցք, բայց իրականում նման լուծումը հենց հանգեցնելու է միջանցքի տրամադրման։ Սա ծայրահեղ վտանգավոր վիճակ է Հայաստանի համար։ Հայաստանը ոտքի տակ կորչելու է»,- ասաց Գառնիկ Դանիելյանը։
ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գառնիկ Դանիելյանը վստահեցնում է՝ փաշինյանական իշխանության վարած քաղաքականության հետևանքով Հայաստանը կանգնելու է դեֆոլտի առաջ. պատճառը պետության վերցրած արտաքին պարտքի ծավալն է և դրա տոկոսների համար անհրաժեշտ միջոցների՝արդեն իսկ նկատվող սղությունը։
«Նորերից որևէ մեկին մեր գրասենյակի պադվալում չեմ պահում։ Եթե ամեն մեծ-մեծ խոսացող 100 մարդ կարողանար հավաքել, շատ ավելի հեշտ կլիներ։ Բազկաթոռի վրա նստած չենք, մեր գործընկերները հայտնվել են բանտում, մինչդեռ, բազմոցին նստածներն ասում են՝ հարմար ընդդիմություն ենք, պետք է փոխել։ Ասել ու նորից կրկնում եմ՝ այս խորհրդարանական ընդդիմությանը փոխելու ամենահեշտ տարբերակն այդ ընդդիմությունից ավելի արդյունավետ աշխատելն է»,- ասաց Իշխան Սաղաթելյանը։
Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի Շենգավիթի նստավայրում՝ դատավոր Աննա Դանիբեկյանի նախագահությամբ, այսօր շարունակվում էր ենթադրյալ կոռուպցիայի գործով դատական նիստը, ինչպես յուրաքանչյուր երեքշաբթի օր: