«Ռեվյու» հաղորդաշարի ընթացքում, 168.am-ի եթերում «Փյունիկ» ֆուտբոլային ակումբի սեփականատեր Արթուր Սողոմոնյանի հետ խոսել ենք «Փյունիկ»-Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիա (ՀՖՖ) կոնֆլիկտի, ֆուտբոլային աշխարհում ներդրումների, հայկական ֆուտբոլի ապագայի ու զարգացման հեռանկարների վերաբերյալ իր մոտեցման, մանկապատանեկան ֆուտբոլում եղած խնդիրների, ԲԿՄԱ նախագծի, դրա իրականացման ոչ պրոֆեսիոնալ մոտեցման, երիտասարդ ֆուտբոլիստների՝ բանակից ազատվելու եղանակների մասին:
«Ֆուտբոլասերները բոլորը գիտեն՝ Հենրիխ Մխիթարյանն այն կիրթ անձնավորությունն է, որ ես չեմ կարող ասել՝ այս բախտախնդիրների պատճառով է հեռացել կամ մեկ այլ բան: Բայց մորը վիրավորել են այն իմաստով, որ երբ մեր հավաքականը պետք է գնար Իտալիայի հավաքականի հետ խաղալու, կանգնել, հայտարարել էին, որ եթե Հենրիխ Մխիթարյանի մայրը գա Իտալիա, մենք չենք գնա»։
Մի խոսքով, ինչպես միշտ, կեղծիք, սուտ և մանիպուլյացիա, խաբեության փորձ, արդյունքում՝ ինքնախաբեություն ու պատրանք։