Եթե երգում ես ազգային երգ, բնականաբար, մեծ պատվով պետք է կրես, իսկ ազգային երգը միշտ հնչել է, պետք է հնչի: Միշտ ասել եմ, որ եթե աշխարհում թեկուզև ապրի մեկ հայ, ազգային երգը պարտավոր է հնչել, իսկ այսօր է՛լ ավելի կարևոր է, քանի որ մեր ժողովրդի հայրենասիրական ոգին էլ ավելի պետք է բարձր լինի, որովհետև, եթե նայում ենք պատմությանը, հայրենասիրական երգը, ազգային պարերը պատերազմի դաշտում ուղեկցել են մեր ֆիդայիներին, ոգեշնչել: Ազգային երգը ոգեշնչել է ու պետք է ոգեշնչի թե՛ զինվորին, թե՛ հասարակ մարդկանց: