«Այստեղ հարցն այն է՝ արդյո՞ք Հայաստանն իրենից ինչ-որ բան է ներկայացնում, այցերը միայն մեզ հետ են քննարկո՞ւմ, թե՞ փաստորեն նույն Լեհաստանի նախագահի աշխատակազմը թույլատրություն է հարցրել՝ այցելելու համար: Փաստորեն, չէր կարելի: Մարդիկ էլ բողոքել են, ու այդ բողոքն ավելի շատ այն մասին է, որ՝ քեզ նախազգուշացրել ենք: Իսկ ՀՀ ԱԳՆ-ի կողմից եղա՞վ մի բան, որ՝ գիտե՞ք, Հայաստանի ցանկացած կետ ՀՀ սուվերեն պետությունն է, և մենք ենք որոշում՝ ցանկացած հյուրի ուր տանենք: Ավելի խորքային դիտարկեք այս ամենը»,- 168TV-ի «Ռեվյու» հաղորդման ընթացքում ասաց նա:
Ադրբեջանի ԱԳՆ խոսնակ Այխան Հաջիզադեն անդրադարձել է Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարներ Արարատ Միրզոյանի և Ջեյհուն Բայրամովի հնարավոր հանդիպմանը։
«Ծեծի է ենթարկվել իշխանության ընդդիմախոսներից մեկը: Կապ չունի՝ Էդգար Ղազարյանը որ ֆորմատով է ընդդիմախոս, բայց իշխանությունների թիվ մեկ խնդիրը պետք է դառնա՝ պարզել այդ միջադեպը: Եթե նրանք չպարզեն, այս ամենը մնում է իշխանությունների վրա, որ դա գրանցվել է՝ որպես պատվեր»,- 168TV-ի «Ռեվյու» հաղորդման ընթացքում ասաց ՀՀԿ խորհրդի անդամ Հայկ Սևոյանը:
Նիկոլ Փաշինյանի թվիթերյան գրառում-առաջարկն անմիջապես արժանացավ Ադրբեջանի ԱԳՆ մերժմանը: «Արևելյան Ադրբեջանի և Նախիջևանի միջև կապն ապահովելու նպատակով հայ-ադրբեջանական սահմանին 3 անցակետերի բացման վերաբերյալ որոշման նախագիծը, մի քանի ամիս է, պաշտոնապես շրջանառվում է»,- Թվիթերում գրել է Նիկոլ Փաշինյանը: Նա նաև հավելել է, որ Հայաստանի կառավարությունը սպասում է Ադրբեջանի դրական արձագանքին։ Ի պատասխան՝ Ադրբեջանի ԱԳՆ-ն հայտարարություն է […]