«Կարծում եմ՝ այստեղ երկու հակասական բան կա։ Առաջինը՝ այդ 12 կիլոմետրը որ կա, Հայաստանի կառուցած ճանապարհն է, այսինքն՝ Հայաստանի ներքին տարածքով է անցնում։ Ադրբեջանի սահմանները քարտեզների վրա պարզ երևում են, դրանից հեռու են, դեպի հարավ են գտնվում։ Իսկ այն տարածքները, որ իբր թե ադրբեջանցիները քարտեզները սխալ են կարդացել ու ներս են խուժել՝ գտնվում են Տեղ գյուղի հյուսիսում։ Կան խորհրդային Շտաբի քարտեզները, որոնք 1991 թվականի սահմանների մասին են, դրանք կան, թղթի վրա գծված են, հետևաբար՝ դրանք ճշտելու կարիք չունեն»։