168.am-ի հետ զրույցում կրթության փորձագետ Սերոբ Խաչատրյանն այս ուստարվա ընդունելության, կարելի է ասել, ձախողված քննություններին անդրադառնալով, նախ խոսեց պատճառների մասին, որոնք, ըստ նրա՝ մի քանիսն են, կոնկրետ Ագրարային համալսարանում առկա պատկերը դեռևս վերջնական չէ, քանի որ մինչև հուլիսի 26-ը թափուր տեղերի համար կարող են դիմել։
«Փաշինյանի նման ձևակերպումը խայտառակ դիլետանտ և մակերեսային դիտարկում է, ու վատն այն է, որ Փաշինյանի կողքին չկա գոնե մեկ նորմալ մասնագետ, որը ասի՝ էս ինչե՞ր ես ասում»,- 168TV-ի «Ռեվյու» հաղորդման ընթացքում ասաց գործարար, ֆերմեր Հարություն Մնացականյանը՝ անդրադառնալով Նիկոլ Փաշինյանի այն հայտարարությանը, թե Ագրարային համալսարանը չպետք է բժշկական կենտրոններով կամ այլ շենքերով շրջապատված լինի, այլ պետք է հեկտարներով վարելահողեր լինեն, ֆերմաներ լինեն, լաբորատորիաներ լինեն, փորձարարական արտադրություն լինի:
«ԿԳՄՍ նախարարության առջև խնդիր է դրված մինչև 2035թ. 4-5 բուհ ընդգրկել աշխարհի 500 լավագույն համալսարանների մեջ: Իմ կարծիքով՝ սա բավական ոչ ռեալ հաշվարկ է, և գոնե 1-2 բուհ ընդգրկելու համար չեմ բացառում՝ վերջում Հայաստանի բոլոր բուհ-երը միացնեն: Այս պահին միակ համալսարանը, որը քիչ թե շատ շանսեր ունի 500-ի մեջ մտնելու, Երևանի պետական համալսարանն է, որը գտնվում է 800-1000-ի սահմանում: Մնացած համալսարաններն ընդհանրապես չկան այդ ցուցակներում: Այս միավորման գաղափարը բխում է այդտեղից»։
«Սթարմուս VI» միջազգային փառատոնի շրջանակում սեպտեմբերի 8-ից Ազատության հրապարակում մեկնարկել է Science Camp ծրագիրը (Գիտության ճամբար), որին մասնակցությունն անվճար է:
Այս տարի միասնական ընդունելության քննություններին հայտագրված 13.887 դիմորդից քննություններին մասնակցել է 11.587-ը, բուհ ընդունվել է 9729 դիմորդ, որից 1670-ը՝ անվճար: Թափուր է մնացել 14.158 տեղ, որից 13.900-ը՝ վճարովի, 258-ը՝ անվճար: