«Փաշինյանի ձևակերպումը խայտառակ դիլետանտ և մակերեսային է». Հարություն Մնացականյան

«Փաշինյանի նման ձևակերպումը խայտառակ դիլետանտ և մակերեսային դիտարկում է, ու վատն այն է, որ Փաշինյանի կողքին չկա գոնե մեկ նորմալ մասնագետ, որը ասի՝ էս ինչե՞ր ես ասում»,- 168TV«Ռեվյու» հաղորդման ընթացքում ասաց գործարար, ֆերմեր Հարություն Մնացականյանը՝ անդրադառնալով Նիկոլ Փաշինյանի այն հայտարարությանը, թե Ագրարային համալսարանը չպետք է բժշկական կենտրոններով կամ այլ շենքերով շրջապատված լինի, այլ պետք է հեկտարներով վարելահողեր լինեն, ֆերմաներ լինեն, լաբորատորիաներ լինեն, փորձարարական արտադրություն լինի:

«Մենք Պլանի գլխին Ագրարային համալսարան ենք սարքել, դրա համար էլ մեր ուսանողները երեկոյան կոշիկներով են դասի գնում, գալիս»,- ասել էր Նիկոլ Փաշինյանը:

Հարություն Մնացականյանը նշեց, որ ՀԽՍՀ-ն Ագրարային համալսարանը Պլանի գլխին հիմնելու լուրջ ու ծանրակշիռ պատճառներ է ունեցել.

Կարդացեք նաև

«Երբ մարդիկ մակերեսորեն մտածում են միայն վարելահողերի մասին, դա խայտառակություն է: Ագրարային համալսարանը հիմնելու որոշումը կայացվել է 1930 թվականին, երբ Պետական համալսարանից առանձնացվեց: Գյուղինստիտուտը ամբողջ Անդրկովկասում առաջին նման ինստիտուտն է եղել, որը հենց ստեղծվել է Պլանի գլխում, որովհետև Թամանյանի քաղաքաշինության պլանն այդտեղից է սկսվել, որ տարբեր երկրներից գային մեզ մոտ սովորելու և կոմունիկացիոն խնդիրներ չունենային:

Գյուղինստիտուտը շատ լուրջ և մնացած համալսարանների հետ փոխկապակցված կառույց է, որն ունեցել է իր լաբորատորիաները, որտեղ Սովետական Միության ժամանակ մշակվել են հացաթխման պրոցեսներից սկսված լաբորատորիաներ, փորձարարական կենտրոններ, ու թեկուզ նոր հացատեսակներ ստանալու համար պետք էր նոր գիտություն: Գյուղինստիտուտը պետք է համագործակցեր կենսաբանության, քիմիայի ինստիտուտների հետ, նաև ֆիզիկա գիտությունն է ներառում, որպեսզի կարողանային իրենց գիտական միտքը մոնետիզացնել, ստանալ ապրանք»:

Մանրամասները՝ 168TV-ի տեսանյութում

Տեսանյութեր

Լրահոս