Յուրաքանչյուր մարդ ծանոթ է իր ներքին ձայնին, որը կոչվում է նաև Աստծո ձայն և խիղճ: Աստծո ձայնը բնատուր բարոյական զգացողություն է, հոգու ուժ և բնական օրենք, որ գործում է ի փրկություն անձի:
Ո՜հ, Կայենը մահ է փնտրում, սակայն չի կարող գտնել, քանի որ ամբողջ աշխարհին սարսափազդու օրինակ և խրատ լինելու համար Աստծո հրամանով նրա վրա նշան դրվեց, որպեսզի ոչ ոք նրան չսպանի (Ծննդ. Դ 15). ահա՛ «մեղա» չասող անզեղջ մեղավորի ողորմելի և ահավոր վիճակը այս է: