Այսօր ԱԺ արտահերթ նիստում, «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեղամ Մանուկյանն անդրադառնալով «Ազգային անվտանգության մարմիններում ծառայության մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու վերաբերյալ նախագծին, ԱԺ ամբիոնից հայտարարությամբ դիմեց հասարակական տարբեր գործիչների, ակտիվիստների, որոնք Հայաստանում տարիներ շարունակ խոսել են ԱԱԾ մարմինների հետ գաղտնի համագործակցած այդ գործակալական ցանցերի բացահայտման անհրաժեշտության մասին։