Դուք գնացեք ձեզ կոռեկտ պահեք, ծախեցիք երկիրը.քաղաքացիները պարսավանքի են ենթարկում ՔՊ-ի պաշտոնյաներին
«Դատարանը բավարարեց քննիչի միջնորդությունը՝ 2 ամսով կալանք։ Հիմա Գարիկ Գալեյանը կտեղափոխվի համապատասխան քրեակատարողական հիմնարկ։ Շատ դատավարական մանրամասնությունների մեջ չմտնեմ, պարզապես ասեմ, որ ընթացակարգային կոպիտ խախտումներ կային, որի պարագայում կալանքը ապօրինի է»,- դատարանի բակում լրագրողների հետ զրույցում ասաց Գարիկ Գալեյանի շահերի պաշտպան Հովհաննես Հովհաննիսյանը։
Կոմիտասի անվան պանթեոնում հողին են հանձնում օլիմպիական լեգենդ Ալբերտ Ազարյանին
5165 շարժման համահիմնադիր, ԵՊՀ դոցենտ Մենուա Սողոմոնյանի խոսքով՝ իշխանությունը թիրախավորում է նահատակ տղաների ծնողներին, մարդկանց, որոնք իրենց զոհողությունն արժևորելու համար պայքարի են գալիս, սակայն սարքովի գործերով նրանց լռեցնում են։
Ծնողների հետ հանդիպելու համար չեմ այստեղ. օլիմպիական չեմպիոնի թաղմանն եմ եկել. Ժաննա Անդրեասյան
Մի օր կհասկանա՞ք էս ծնողների դարդն ու ցավը. ծնողները՝ Կարեն Գիլոյանին և Ժաննա Անդրեասյանին
Վավերագրական ֆիլմերի ռեժիսոր Հովհաննես Իշխանյանի խոսքով՝ իշխանությունն ամենաշատը զզվում է այն մարդկանցից, որոնք այս երկրի համար իրենց ամենաթանկն են տվել։ Նրանցից մեկը հենց Գարիկ Գալեյանն է՝ 44-օրյա պատերազմում անմահացած Մխիթար Գալեյանի հայրը։
Կարեն Վրթանեսյանը ֆեյսբուքյան իր էջում տարածել է այս տեսանյութը՝ գրելով. «2018-ի ապրիլին, երբ նիկոլական հեղաշրջման քաոսից օգտվելով ադրբեջանցիները Նախիջևանի կողմից իրենց դիրքերը կիլոմետրերով առաջ տվեցին, Խանումյան Հայկը Ստեփանակերտում «Սերժ էր մերժում» և ձեռ առնում նրանց, ովքեր ասում էին, որ թուրքերն առաջ են գալիս։
ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գառնիկ Դանիելյանն այսօր դատարանի բակում 168.am-ի հետ զրույցում՝ անդրադառնալով Գարիկ Գալեյանի կալանավորմանը, ասաց, որ երեկ երեկոյան այցելել են Գարիկ Գալեյանին, նա խնդրել է փոխանցել, որ իշխանությունների կողմից բռնաճնշումներն իր վրա որևէ ազդեցություն չեն ունեցել։
Փաշինյանը թքած ունի և մեր հայրենիքի, և զինվորի կյանքի վրա. Աշոտ Անդրեասյան
Թմրամիջոցների բիզնեսի մեջ կասկածվող իշխանությունները փորձում են այլոց դրա մեջ մեղադրել. Թևանյան
Ես նարկոէքսպերտ չեմ, բայց անզեն աչքով երևում է՝ Ավինյանը դեռ սթափ քարոզարշավի չի մասնակցել. Ղազարյան
Կարեն Դեմիրճյանի արձանի բացումը․ PR-վելու փորձ՝ Կարեն Սերոբիչի հեղինակության հաշվին. ՈՒՂԻՂ
«Գարիկը ողբերգության մեջ է, պինդ տղա է, ես իրեն լավ գիտեմ։ Նրան ձերբակալելը սրիկայություն է։ Հիմա պահը պետք է օգտագործեմ ու ասեմ՝ հարգելի քաղաքացի, դուրս արի, սրանք իսկապես պետությունը գլխատում են, սրանց արժեհամակարգը պետության համար չէ, այլ այլասերվածության»,-շեշտեց Ռուբեն Հակոբյանը։
Աժ «Պատիվ ունեմ» խմբակցության քարտուղար Տիգրան Աբրահամյանը դատարանի բակում լրագրողների հետ զրույցում նշել է, որ իշխանության ձեռագիրն այս հինգ տարիների ընթացքում հանրության համար եղել է շատ հստակ:
Արցախի ուժային կառույցները ամեն ինչ անելու են, որ Արցախում ներքին և արտաքին թշնամին գործելու հնարավորություն չունենա. Աբրահամյան
Նրա խոսքով՝ եթե իշխանությունն ուզում է այս քայլով լռեցնել որդեկորույս ծնողներին, ապա չեն կարողանալու, որովհետև եթե ծնողներից մեկին վտանգ է սպառնում, ապա ավելի մեծ է լինում համախմբումը։
Դատարանը քննում է Գարիկ Գալեյանին կալանավորելու միջնորդությունը. ՈւՂԻՂ
Իրանի պետական հեռուստատեսության ռազմական թղթակից Յունես Շադլուն տեսանյութ է հրապարակել ուղղաթիռից՝ Արաքս գետի վերևից՝ Իրանի, Ադրբեջանի և Հայաստանի սահմանից, և գրել է. «՛Իրանը հրապարակայնորեն հայտարարել է, որ կկանխի Իրանի հետ տարածաշրջանի երկրների սահմանները փոփոխելու ցանկացած փորձ։ Սա Արաքս գետն է, որը գտնվում է Հայաստանի և Բաքվի Հանրապետության հետ Իրանի ընդհանուր սահմանին»։
168TV-ի «Ռեվյու» հաղորդման ընթացքում «Կալիֆոռնիա Կուրիեր» թերթի գլխավոր խմբագիր, ամերիկահայ գործիչ Հարութ Սասունյանից հետաքրքրվեցինք՝ ի՞նչ ակնկալել ԱՄՆ իշխանություններից, ճնշումներ կլինե՞ն Ադրբեջանի ուղղությամբ:
«Պրեսսինգ» հաղորդաշարում Սաթիկ Սեյրանյանի հյուրը Հայաստանի հանրապետական կուսակցության (ՀՀԿ) Գործադիր մարմնի (ԳՄ) անդամ, պաշտպանության նախարարի նախկին առաջին տեղակալ Արտակ Զաքարյանն է։
«Առողջության պարտադիր ապահովագրության օրենքի նախագիծն ամբողջությամբ անհասկանալի փաստաթուղթ է: Նախ ասեմ, որ ժամկետները ևս մեկ տարով երկարացվել են, քանի որ շատ հարցեր են բարձրացվել, և նախագիծն ինքը շատ վատ արձագանք է գտել թե Ֆինանսների նախարարության, և թե Կենտրոնական բանկի մոտ»,- 168.am-ի «Ռեվյու» հաղորդաշարի եթերում ասաց «Առողջության իրավունք» իրավապաշտպան հասարակական կազմակերպության համահիմնադիր, առողջապահության կազմակերպիչ Անուշ Պողոսյանը՝ անդրադառնալով պարտադիր առողջապահական ապահովագրության ներդրման՝ Առողջապահության նախարարության նախաձեռնությանը:
Թուրքագետ, պատմական գիտությունների դոկտոր-պրոֆեսոր Ռուբեն Մելքոնյանը վստահեցնում է՝ Հայաստանի դեմ պատերազմը թուրք-ադրբեջանական տանդեմը 2020 թվականից հետո չի էլ ավարտել, հետևապես՝ հիմա, երբ խոսում են սահմանին թշնամու զորքի և զինտեխնիկայի կուտակումից, պետք է հիշենք, որ մենք թևակոխում ենք չավարտված պատերազմի հերթական ակտիվ փուլ, որն այս անգամ վերաբերելու է Ռուսաստանին, Իրանին և Իսրայելին։
Այսօր վերջապես Նիկոլ Փաշինյանը միացավ Տիգրան Ավինյանի քարոզարշավին: Մի առիթով նա «սպառնացել էր» դա անել և արեց: Ճիշտ է, դա ներկայացվեց՝ որպես «Էրեբունի վարչական շրջանում ծանոթացել է թիվ 6 հիմնական դպրոցի հիմնանորոգման աշխատանքներին» և «Նուբարաշեն վարչական շրջանում ծանոթացել է Հոգեկան առողջության պահպանման ազգային կենտրոնի վերակառուցման աշխատանքներին», սակայն Նիկոլ Փաշինյանի կողքից ձիգ կեցվածքով քայլող Տիգրան Ավինյանի ներկայությունն առավել քան խոսուն էր:
743 – 778 հոգի վարչական ռեսուրսի չարաշահման դեպք հասցրեցի արձանագրել, բայց շատ ավելին էին, թվով մոտ 2500ը: Վերջում էլ «ցուցագրմանս» խոչընդոտեցին ՔՊ ներկայացուցիչները’ որոնք հետեւիցս քայլում ու մարդկանց ասում էին, որ չասեն, թե որտեղից են, և քանի հոգով են եկել։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է Արթուր Չախոյանը
Դատավորների ընդհանուր ժողովն ընտրում է Էթիկայի և կարգապահական հարցերի հանձնաժողովի անդամների. ՈՒՂԻՂ
Ձերբակալվել է Գարիկ Գալեյանը. Որդեկորույս ծնողները քննչականի մոտ են` ՈՒՂԻՂ
Այսօր Երևանի ընդհանուր իրավասության դատարանի Աջափնյակ-2 նստավայրում՝ դատավոր Արշակ Պետրոսյանի նախագահությամբ, շարունակվում է «Ալեն Սիմոնյանն՝ ընդդեմ «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Աննա Մկրտչյանի» գործով լսումները:
Հոկտեմբերի 1-ին կօրհնվի սուրբ Մյուռոնը․ Կաթսա
Գեղամ Մանուկյանը նկատեց՝ նույն ԱԳՆ-ից վաղը որևէ մեկը չի կարող արդարանալ և ասել՝ տուն էի պահում. «Իրենցից որևէ մեկը չի՞ ասել՝ այս իրավիճակում ի՞նչ հումանիտար օգնություն եք ուղարկում Ուկրաինա: Ունե՞ք պրոբլեմ Ռուսաստանի հետ, նշանակում է՝ պետք է ուղիղ խոսել, ամեն օր խոսել, նույնը ԱՄՆ-ին և ԵՄ-ին է վերաբերում, բայց 5 տարի է՝ այս իշխանությունը խաբում է բոլորին: Մի բան ասում է՝ ՌԴ-ին, նույնը՝ ԱՄՆ-ին և ԵՄ-ին, ի վերջո, սրանք էլ հո մեկը մեկից տեղեկացված են: Իրենց համար ի՞նչ Հայաստանի Հանրապետություն, ի՞նչ հայրենիք, ի՞նչ Արցախ, իրենք ապրում են ամենօրյա կյանքով, հասկանալով, որ այն ատելությունը, որը կա սեփական երկրում, սեփական ժողովրդի կողմից՝ իրենց նկատմամբ, պայթելու է»: