«Եթե այս հարցին կեսկատակ վերաբերվենք, կարող ենք ասել հետևյալը, Մարկ Տվենի հայտնի պատմությամբ՝ պետական կառավարման համակարգում կեսը դիմադրում է: Չգիտեմ՝ այդ անեկդոտը լսե՞լ եք, թե՞ ոչ, երբ Մարկ Տվենը գրում է, որ պաշտոնյաների կեսը կաշառակեր են, նրան դատի են տալիս, և դատարանը պարտավորեցնում է, որ նա պետք է հերքի, որից հետո նա հերքում է գրում»,- այս մասին առցանց ասուլիսի ժամանակ ասաց վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ անդրադառնալով հարցին, թե Գլխավոր դատախազը դասվո՞ւմ է պետական համակարգում դիմադրողների շարքին:
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի խոսքով՝ դեռ շուտ է հետևություններ անել և պատասխանել այն հարցին, թե արդյո՞ք կարանտինի պահպանման և միջոցառումների իրականացման համար պատասխանատուները տապալել են իրենց տրված առաջադրանքը:
168.am-ը վարչապետի այսօրվա հրավիրած առցանց ասուլիսին ուղղել էր հարց՝ կապված Հայաստանի արտաքին քաղաքականության և ունեցած ձեռքբերումների վերաբերյալ: Մեր հարցը և վարչապետի պատասխանը ներկայացնում ենք ամբողջությամբ:
Այսօր հրավիրված առցանց ասուլիսի ժամանակ լրագրողներից մեկի հարցին, թե որքանո՞վ է հարիր բռնության խոսքի դեմ տարբեր օրենսդրական նախաձեռնություններով հանդես եկող իշխող քաղաքական ուժին՝ ի դեմս վարչապետի, հանդես գալ նմանատիպ արտահայտություններով՝ «փռել ասֆալտին», «ծեփել պատերին», «սամասուդ անել», «ցխել», հաճախ նաև արդարացնել բռնության խոսքն ու բուն բռնությունը, վարչապետ Նիկոլ Փաշինյանը նախ ասաց, թե նշված արտահայտություններից ոչ բոլորն է ինքը կիրառել.
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը, անդրադառնալով 168.am-ի հարցին, թե ինչքան վնաս է կրել Հայաստանի տնտեսությունը համավարակի շրջանում հայտարարված արտակարգ դրության ժամանակահատվածում, ասաց, որ այժմ ինչ թիվ էլ հայտարարվի, պայմանական է:
168.am-ի հարցին՝ արդյոք ընդերքը քանդել-ծախելու մասին չի՞ խոսում այն փաստը, որ անցած տարի արդյունաբերության ճյուղերից ամենաբարձր աճն արձանագրվել է հանքարդյունաբերության ոլորտում՝ գրեթե 24%, նույնը տեղի է ունենում այս տարվա սկզբին՝ հունվար-փետրվարին հանքարդյունաբերության աճը կազմել է շուրջ 37%, նույնիսկ մարտին, երբ Հայաստանի տնտեսությունը գրեթե կանգնած էր, հանքարդյունաբերության ոլորտում գրանցվել է գրեթե 12% աճ, իսկ եռամսյակի ցուցանիշը 27% է, այն դեպքում, երբ մշակող արդյունաբերությունը նույն ժամանակահատվածում աճել է ընդամենը 3,8%-ով, Փաշինյանն արաձագանքեց ասուլիսի սկզբում ներկայացրած փաստերից մեկի մասին հիշեցնելով:
«Էս ամբողջ պատմությունը նրա մասին ա, որ մենք ծնողներին կոչ ենք անում և ուզում ենք համակարգ ստեղծենք, որպեսզի ծնողները իրազեկված լինեն և ուշադիր լինեն և հաղորդակցություն ունենան իրանց երեխաների հետ, որպեսզի եթե սեռական ոտնձգության դեպքեր լինեն՝ նախ երեխաները ճանաչեն էդ դեպքերը, երկրորդ՝ իրենց ծնողներին ասեն դրանց մասին, ծնողներն էլ իմանան, որ իրանք որոշակի հաղորդակցություն ունենան, որպեսզի փակ չմնա էդ թեման:
168.am-ը հայ իրանական հարաբերությունների վերաբերյալ հարց էր ուղղել վարչապետին՝ նշելով, որ վերլուծական շրջանակները մտահոգություն են հայտնում հայ-իրանական հարաբերությունների ներկայիս մակարդակի շուրջ: Մասնավորապես, հիշեցրել էինք, որ տարեսկզբին գեներալ Սոլեյմանիի սպանության հետ կապված՝ կառավարությունը մեր հարաբերություններին անհամարժեք արձագանք դրսևորեց: Իսկ հարևան երկրում տեղի ունեցած վերջին ողբերգության առիթով, երբ զորավարժություններին զոհվեց 19 մարդ, անգամ ԱՄՆ-ն է ցավակցություն հայտնել, բայց ոչ՝ Հայաստանը: Ի՞նչ վիճակում են այսօր հայ-իրանական հարաբերությունները:
Վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօրվա ասուլիսի ընթացքում կրկին ուղիղ չպատասխանեց հարցին, թե արդյո՞ք Ղարաբաղյան հակամարտության կարգավորման հարցի շուրջ բանակցությունն ընթանում է որևէ փաստաթղթի շուրջ, արդյոք դա փուլայի՞ն, թե՞ փաթեթային լուծում ենթադրող փաստաթուղթ է: Փախարենը՝ վարչապետը կրկին շեշտեց, որ իրենց բանակցային սեղանի շուրջ կաշկանդել հնարավոր չի լինի:
«2019 թվականին քննված քրեական գործերով, պետությանը, համայնքներին պատճառված նյութական վնասների վերականգնման նպատակով 10,2 մլրդ դրամի չափով արգելանք է դրվել մեղադրյալների կամ ամբաստանյալների հաշիվների, շարժական կամ անշարժ գույքի վրա, ինչը 2018 թվականի համեմատ՝ ավելի է 45,7 տոկոսով»,- այս մասին հրավիրած առցանց մամուլի ասուլիսի ժամանակ ասաց վարչապետը՝ ներկայացնելով «Նոր Հայաստանի մասին 100 փաստ-4»-ը:
Վարչապետ Նիկոլ Փաշինյանի խոսքով՝ ապօրինի գույքի բռնագանձման համար իշխանությունը ցուցակներ չի ձևավորել: Ըստ նրա՝ ցուցակները ձևավորել են իրենք՝ կոռուպցիոներները, իրենց գործունեությամբ:
«Կարծում եմ, ըստ էության, շատ մանրամասներով բացահայտված է, թե ինչ է տեղի ունեցել 2008 թվականի մարտի 1-ին և դրանից հետո: Պատկերացրեք, որ ըստ մեղադրանքի, առերևույթ գործը քննող քննչական խմբի ղեկավարը հանկարծ տեղում կրակված փամփուշտները փոխել է, պատկերացնո՞ւմ եք` սա ինչ է նշանակում, սա նշանակում է՝ իսկական կրակողների պարկուճները չկան: Մենք այսօր հնարավորություն չունենք այդ պարկուճներով նույնականացնել և փորձել զենքերը գտնել: Հիմա այդ քննչական խմբի ղեկավարը գտնվում է հետախուզման մեջ, թող գա ու պատմի, թե ինչ է արել պարկուճները»,- այս մասին իր առցանց մամուլի ասուլիսի ժամանակ նշեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ անդրադառնալով հարցին, թե ի վերջո ովքե՞ր են սպանել 10 անմեղ զոհերին, և արդյո՞ք գոհ է գործի քննության ընթացքից:
Ըստ վարչապետ Նիկոլ Փաշինյանի, այսօր պարետատունն աշխատում է շատ բարդ պայմաններում, և չնայած գրանցվում է կորոնավիրուսով վարակվածների թվի աճ, սակայն ճգնաժամը Կառավարության և պարետատան համար շարունակում է մնալ կառավարելի:
«Մենք ունենք շատ մեծ ընտրություն, թե ինչպես և որտեղից ներգրավենք միջոցներ, ներառյալ՝ ներքին հնարավորությունները: Այնպես որ, մենք ըստ անհրաժեշտության այս թեմային կանդրադառնանք: Ինչ վերաբերում է տնտեսության հնարավոր վնասին, ապա մեր պաշտոնական կանխատեսումն այն է, որ վնասը կլինի 2 տոկոս, այսինքն՝ այդքան տնտեսական անկում կունենանք: Նախկինում էլ, երբ մենք արձանագրել ենք տնտեսական բարձր արդյունքներ, այդ արդյունքներն էականորեն ավելին էին կանխատեսումներից: Տվյալ դեպքում մենք կարող ենք առաջիկայում լծվել աշխատանքի և 2020 թվականը փակել շատ ավելի լավ պայմաններով, քան կանխատեսվում է»,- այս մասին հրավիրած առցանց մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարեց Նիկոլ Փաշինյանը:
Այսօր հրավիրված առցանց մամուլի ասուլիսի ժամանակ վարչապետ Նիկոլ Փաշինյանին լրատվամիջոցներից մեկը խնդրեց մեկնաբանել Վատիկանում ՀՀ նախկին դեսպան Միքայել Մինասյանի վերջերս արած հայտարարությունը, թե ԱԱԾ նախկին տնօրեն Արթուր Վանեցյանը վարչապետի անունից իրեն առաջարկել է մուծել սիմվոլիկ գումար ինչ-որ հիմնադրամի, դառնալ ապաքաղաքական, ինչի դիմաց խոստացել է, որ պայմանավորվելու պահից սկսած բոլոր քրեական գործերը, բոլոր քրեական հետապնդումները դադարեցվելու են:
Սուրբ Աթոռում ՀՀ նախկին դեսպան Միքայլ Մինասյանը օրերս սկանդալային բացահայտում էր արել՝ հայտարարելով, որ Հայաստանից կարանտինի օրերին մի ամբողջ ինքնաթիռ մաքսանենգ ծխախոտ է արտահանվել իբր Աֆղանստան, բայց նախատեսված է եղել վաճառվել Ռուսաստանի Դաշնությունում:
Նախորդ տարի բոլորին հայտնի դարձած, մինչ այդ գրեթե անհայտ վեթինգի կամ, այլ կերպ ասած, դատական բարեփոխումների մասին այսօր նույն ակտիվությամբ իշխանությունը չի խոսում: Օրեր առաջ անգամ «Բաց հասարակությության հիմնադրամներ-Հայաստան»-ն էր վեթինգի գործընթացն արագացնելու կոչով դիմել կառավարությանը: Վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր պատասխանելով թեմային վերաբերող լրագրեղներից մեկի հարցին՝ ասաց, թե լավ նպատակ չէ՝ քայլեր անել ինչ-որ սեկտորի դժգոհությունները մեղմելու համար: Ըստ նրա՝ կառավարությունն իրականացնում է քայլեր Հայաստանում իսկապես անկախ դատական համակարգ ունենալու համար:
Վարչապետի խոսքով՝ արդեն հայտարարել են, որ քաղաքական որևէ շահ չի կարող իրենց կողմից ավելի բարձր դասվել, քան հանրային առողջության շահերը: Ինչը ենթադրում է, որ կորոնավիրուսային համաճարակի պայմաններում հանրաքվե անելն անհնար է:
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը հստակ չի կարող ասել, թե ինչու չեն աշխատում բալոնների գործարանը, Հայկական էլեկտրատեխնիկայի արտադրության գործարանը, Սևանի շաքարի գործարանը, Ալավերդու պղնձաձուլականը, բամբակի վերամշակման գործարանը, որոնց մի մասի բացմանը վարչապետն անձամբ է մասնակցել: Փոխարենը՝ վստահեցնում է, որ ընկերությունների աշխատելու կամ չաշխատելու գործում չկա կառավարության ապօրինի և սուբյեկտիվ միջամտությունը:
Նիկոլ Փաշինյանի ութերորդ մամուլի ասուլիսին իրեն ուղղված առաջին հարցը վերաբերում էր վարչապետի ու իր նախկին գործընկերների հարաբերություններին, որոնք այսօր այնքան էլ հարթ չեն: Թե ինչպե՞ս է ստացվել, որ Նիկոլ Փաշինյանն ում հետ ճանապարհ է անցել՝ լրագրողներ, «Լուսավոր Հայաստան», ՀԱԿ և այլն, բոլորի հետ հարաբերություններում խնդիրներ են առաջացել, վարչապետը մեկ հիմնական պարզաբանում տվեց, ասաց, թե չի վախենում մենակ մնալուց:
Եթե անհրաժեշտություն լինի, վարչապետ Նիկոլ Փաշինյանը նախկին նախագահների հետ ԼՂՀ հարցով քննարկման կգնա: Թեև վարչապետի խոսքից կարելի է մտածել, թե նման անհրաժեշտություն չկա:
«Գիտեք, որ գազի գնի շուրջ «Գազպրոմ Արմենիա» ընկերությունը հայտ է ներկայացրել Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովին, հանձնաժողովը կքննարկի: Մեր քաղաքական խորհրդակցություններն այդ թեմայով շարունակվում են, այս պահին կոնկրետ բան, ցավոք, չեմ կարող ասել: Նաև պետք է արձանագրենք, որ նավթամթերքների շուկայի փլուզման պայմաններում մենք կարող էինք ակնկալել ՀՀ ռազմավարական գործընկեր Ռուսաստանի Դաշնությունից, որ հիմա գազի գնի բարձրացման մասին խոսելը լավագույն ժամանակաշրջանը չէ»,- այս մասին հրավիրած առցանց մամուլի ասուլիսի ժամանակ ասաց վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ անդրադառնալով գազի գնի վերաբերյալ հարցին:
«Փաստ 85. Կովկասյան ընձառյուծը 50 տարվա դադարից հետո վերադարձել է Տավուշի մարզ: 2019 թվականին Հայաստանում որսագողության և անտառահատման դեպքերն ակնհայտորեն նվազել են, որի արդյունքում մարդկանց և տեխնիկայի մուտքն անտառներ ավելի քիչ է դարձել: Արդյունքում՝ կենդանիների համար կերային բազայի առկայությունը մեծացել է»:
Վարչապետ Նիկոլ Փաշինյանի խոսքով՝ Հայաստանը շոշափելի տեմպերով կարգ ու կանոն է հաստատում հանքարդյունաբերության ոլորտում: Այսօր հրավիրած առցանց մամուլի ասուլիսի ժամանակ ներկայացնելով «Նոր Հայաստանի մասին 100 փաստ-4»-ը, վարչապետն ասաց, որ 82-րդ փաստը վերաբերում է հենց հանքարդյունաբերության ոլորտին:
«Փաստ N 99. Հայաստանի վարչապետի կինը ոստիկանության կողմից տուգանքի է ենթարկվել. տուգանքը վճարել ենք»
Արտակարգ դրությամբ պայմանավորված՝ վարկային արձակուրդ է տրամադրվել 500 հազար անձանց
Ըստ վարչապետի, 55-րդ փաստի համաձայն՝ ընդլայնվել է ՀԽՍՀ բանկում մինչև 1993 թվականի հունիսի 10-ը ներդրած դրամական ավանդների դիմաց փոխհատուցման իրավունք ունեցող շահառուների շրջանակը: Ըստ փոփոխությունների, փոխհատուցում կարող են ստանալ երկրի պաշտպանության կամ մարտական գործողությունների հետևանքով չօգտագործվող և հակառակորդի կողմից գնդակօծման դեպքեր ունեցող սահմանմերձ համայնքներում 2014 թվականի օգոստոսի 1-ի դրությամբ հաշվառված անձինք:
ԲՈՒՀ-երի ասպիրատների, կրթաթոշակը սեպտեմբերից գրեթե կրկնապատկվելու է: Ներկայացնելով 63-րդ փաստը հայտնեց Նիկոլ Փաշինյանը` նշելով, որ կրթաթոշակի չափը հայագիտական մասնագիտությունների համար կկազմի 65.000 դրամ, բնագիտական և այլ մասնագիտույթունների համար՝ 60.000 դրամ, տնտեսագիտական և իրավաբանական մասնագիտությունների համար՝ 55.000դրամ
Տեղի է ունենում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի մամուլի ասուլիսը։
Հայաստանում արդեն երրորդ անգամ երկարացված արտակարգ դրությունը՝ առանց սահմանափակումների, առհասարակ արդյունավետ չէ, թեև մեր երկրում անգամ սահման փակումներով հաստատված արտակարգ դրությունն էր ոչ արդյունավետ։ Այսօր 168 TV-ի «Ռեվյու» հաղորդաշարի եթերում ասաց հասարակական-քաղաքական գործիչ Միհրան Հակոբյանը։