ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր Տարոն Սիմոնյանը 168TV-ի «Ռեվյու» հաղորդման ժամանակ ասաց, որ ընդդիմություն և իշխանություն հարաբերություններում սրումներ լինում են. «Բոլոր երկրներում է այդպես: Շատ լավ է, որ դա դուրս չի գալիս թույլատրելի սահմաններից: Եթե հանկարծ որևէ մեկը ատելության խոսք տարածի, դա քրեորեն հետապնդելի արարք է, և չի կարելի, որ հատկապես քաղաքական գործիչները նպաստեն ատելության խոսքին: Մեր կողմից նման վարքագիծ երբեք չի դրսևորվել, հակառակը՝ մենք մեր գործընկերներին հորդորում ենք, որ այն համեմատությունները, այն խոսքերը, որոնք սոցիալական ցանցերում արտահայտվում են իրենց քաղաքական գործիչների կողմից, հանկարծ թույլատրելիի սահմանը չգերազանցեն: Հակառակ դեպքում՝ ստիպված մենք էլ պետք է դրանց արձագանքենք»:
Երևանի քաղաքապետարանի նվիրատվությունների համար ԱԺ քննիչ հանձնաժողով ստեղծելու նախագծի քվեարկությանը իշխանական խմբակցության չմասնակցելը, Էդմոն Մարուքյանի բնորոշմամբ, վախն է, իշխանությունները վախենում են այն ստեղծելուց: Մարուքյանը չբացառեց, որ Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանը դիմած լինի, որպեսզի չստեղծվի հանձնաժողովը՝ խնդիրների մեջ չհայտնվելու համար։
Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանի՝ պետական հեղաշրջման փորձերի մասին հայտարարությունները վկայում են այն մասին, որ օրվա իշխանության ամբողջ քաղաքական էներգիան ուղղված է անցյալը հրեշացնելու, ամեն ինչ ջնջելու և անընդհատ ներքին թշնամիներ փնտրելու գործին։ Այս մասին 168 TV-ի «Ռեվյու» հաղորդաշարի եթերում ասաց ՀՅԴ Հայաստանի Գերագույն մարմնի անդամ Լիլիթ Գալստյանը։
ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Վարազդատ Կարապետյանը ցավում է խորհրդարանի այս քառօրյայի ընթացքում «Բարգավաճ Հայաստան» և «Լուսավոր Հայաստան» խմբակցությունների միջև տեղի ունեցած միջադեպերի համար:
ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Վարազդատ Կարապետյանի խոսքով՝ սպանդանոցների հետ կապված խնդիրներն արդեն երկու շաբաթ քննարկում են տարբեր խմբերի հետ՝ հասկանալու համար գյուղացիների ու մսավաճառների, ինչպես նաև սպանդանոցների ու նախարարության դիրքորոշումները:
168 Լրահոս
Ժամը 14.40-ին ոստիկանությունում ահազանգ է ստացվել, որ «Էրեբունի պլազա» հյուրանոցում զինված անձ կա, որը կրակում է։ Անմիջապես դեպքի վայր են մեկնել ոստիկանության ղեկավար կազմն ու օպերատիվ խմբեր։
ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Հրաչյա Հակոբյանը որոշ ժամանակ առաջ Factor tv-ի եթերում հայտարարել էր, որ ԱԱԾ նախկին տնօրեն Արթուր Վանեցյանը պետական հեղաշրջում է նախապատրաստել, որի համար էլ պաշտոնանկ է արվել:
Անհայտ անձը «Էրեբունի հյուրանոցի ուղղությամբ անկանոն կրակոցներ է արձակել: Նախնական տեղեկություններով զոհեր և վիրավորներ չկան:
Ինչպես հայտնի է՝ Ազգային հակակոռուպցիոն խորհուրդը պատրաստվում է դիմել էթիկայի հանձնաժողովին՝ ԱԺ փոխնախագահ Ալեն Սիմոնյանի ֆեյսբուքյան գրառման համար: Հիշեցնենք, որ Ալեն Սիմոնյանը ֆեյսբուքյան իր գրառման տակ գրել էր, որ «շան տեղ» չդնեն Երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի համակիրներից մեկին՝ Նանե Արզումանյանին:
ՀՀ Վերաքննիչ քրեական դատարանը ոչ իրավաչափ ճանաչեց ՀՔԾ քննիչի կողմից «Ժողովուրդ» օրաթերթի խմբագիր Քնար Մանուկյանի հեռախոսային զանգերը վերծանելու Առաջին ատյանի դատարանի որոշումը:
168 Մամուլի տեսություն
«Պաշտոնյաները պետք է սետկաներով գնան առևտրի. վե՛րջ պոլիէթիլենային տոպրակներին». փոփոխություն՝ օրենքում
Կառավարության անդամների ճեպազրույցները՝ ՈՒՂԻՂ
«2020 թ. պետք է հակակոռուպցիոն ոլորտի վրա կենտրոնանանք, իսկ դա կապված է դատաիրավական համակարգի բարեփոխումների հետ». վարչապետ
«Էդ ովքե՞ր են, որ մեզ մեղադրում են, թե մենք դպրոցների տեխնոլոգիական առաջընթացին խոչընդոտում ենք». Նիկոլ Փաշինյան
«Ինչո՞ւ է ծննդկանը նախընտրում Աչաջրի և ոչ թե Ոսկեպարի ծննդատունը». Փաշինյանը հարցի շահարկման մեջ մանիպուլյացիա է տեսնում:
«Հուլիսի 1-ից ամբողջ Հայաստանն անցնելու է այս համակարգին և որևէ բողոքի ցույց էլ չի լինելու»:
Կառավարության նիստը՝ ՈՒՂԻՂ
ԱԺ նիստը՝ ՈՒՂԻՂ
Քաղաքական դաշտում հակված եմ առավել կոռեկտ մոտեցումների, օրինակելի լեզվամտածողության, և, բնականաբար, նախընտրելի է, որ բարձր պաշտոն զբաղեցնող պաշտոնյաները պահեն գոնե Լեզվի մասին օրենքը։ Այս մասին 168 TV-ի «Ռեվյու» հաղորդաշարի եթերում ասաց «Հանրապետություն» կուսակցության նախագահ Արամ Սարգսյանը՝ անդրադառնալով ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանի՝ պատգամավորներին ուղղված կոչին՝ «իրենց հայաթի բեսեդկում հանգիստ լռվելու» մասին։
ԱԺ «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Միքայել Մելքումյանի խոսքով՝ գազի գնի հետ կապված բանակցությունները շարունակվում են, և գնի հետ կապված երկու բաղադրիչ պետք է տարբերակել՝ գինը սահմանի վրա և ներքին սպառման համար նախատեսված սակագինը:
Քաղտեխնոլոգ Վիգեն Հակոբյանը 168TV-ի «Ռեվյու» հաղորդման ժամանակ ասաց, որ, եթե մինչև հիմա խոսվում է գործող իշխանությունների անփորձության մասին, ապա դա նշանակում է, որ կա՛մ կադրերն ունակ չեն իրենց աշխատանքն անել, կա՛մ ցանկություն չունեն անելու: «Իշխանությունը հենց նրա համար է, որ կարողանա իր վրա պատասխանատվություն վերցնել, այդ թվում՝ նաև ոչ պոպուլյար որոշումների համար: Նույն մսավաճառների պարագայում […]
«Արմաթ» ինժեներական լաբորատորիաների՝ ԿԳՄՍ նախարարության ֆինանսավորման կրճատման լուրը մեծ աղմուկ բարձրացրեց: Հարցն Ազգային ժողովում բարձրացրեց «Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր Գևորգ Գորգիսյանը՝ ԿԳՄՍ նախարար Արայիկ Հարությունյանին հիշեցնելով 2018 թվականին իրենց քննարկումը՝ 2018 թվականի բյուջեով «Արմաթ»-ին պատշաճ ֆինանսավորում չտրամադրելու ու Արայիկ Հարությունյանի՝ «Արմաթ» լաբորատորիաների ֆինանսավորման ավելացման պատրաստակամության մասին:
«Նախարարությունների թիվը 5-ով կրճատվել է, աշխատողների թիվն՝ ավելացել. ինչպես է այդպես ստացվել»
ԱԱԾ նախկին տնօրեն Գեորգի Կուտոյանի մահվան դեպքից հետո գուցե շատերին էր հետաքրքրում հարցը, թե արդյո՞ք վարչապետ Նիկոլ Փաշինյանը հատուկ հրահանգներ իջեցրել է գործն առանձնակի ուշադրությամբ քննելու համար, կամ արդյո՞ք կառավարությունը ձեռնարկում է անհրաժեշտ միջոցներ նախկին պաշտոնյաների և նրանց ընտանիքների պաշտպանությունն ապահովելու համար: Այս հարցը հետաքրքրել էր նաև ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Տաթևիկ Հայրապետյանին:
«Կոպեկ առ կոպեկ փողերը հետ վերադարձնելու պահանջը բավարար չափով չենք իրականացնում». Փաշինյան
168 TV-ի «Ռեվյու» հաղորդման հյուրը Հասմիկ Ադամյանն է, որը, արդեն երրորդ տարին է՝ հաղթահարում է ՊԵԿ-ի կազմակերպած մրցույթները, բայց այդպես էլ համապատասխան հաստիքը չի զբաղեցնում: Նրա խոսքով՝ ՊԵԿ-ում բանավոր մրցույթներն արդար չեն անցնում, և ըստ նրա՝ ՊԵԿ նախագահի տեղակալ Ռաֆիկ Մաշադյանն աշխատանքի է տեղավորում իր ծանոթներին. «Ունեմ երկու կարմիր դիպլոմ, բայց համալրում եմ գործազուրկների շարքը, իսկ բարեկամ ունեցողն անցնում է աշխատանքի»:
«Թրիքոտ կաթով բարեկեցություն հնարավոր չէ. եկեք ստանդարտները բարձրացնենք»
Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Զարուհի Բաթոյանի խոսքով՝ այժմ ամփոփում են ընտանեկան նպաստի սոցիալական աջակցության վերանայման աշխատանքները, որի առաջին արդյունքներն արդեն ներկայացրել են վարչապետ Նիկոլ Փաշինյանին: