Ադրբեջանը կրկին ագրեսիվացել է. Տիգրան Աբրահամյան

«Եթե վերցնենք այս պահին ռազմաքաղաքական իրավիճակը Հարավային Կովկասում, ապա հատկապես վերջին մեկ ամսվա ընթացքում Ադրբեջանը կրկին ագրեսիվացել է, հռետորաբանությունը բավականին կոշտացել է։ Այս իրավիճակում բնական է, որ երբ մենք խոսում ենք պաշտպանության կամ անվտանգության մասին, ցանկացած դեպքում արտաքին գործընկերների, դաշնակիցների հնարավոր համագործակցումը կամ սատարումն այս տեսանկյունից կարևոր է»,- ԱԺ-ում լրագրողների հետ ճեպազրույցում ասաց «Պատիվ ունեմ» խմբակցության քարտուղար Տիգրան Աբրահամյանը՝ անդրադառնալով օրերս տարածված տեղեկությանը, որ Հայաստանը դիմել է ՀԱՊԿ-ին տրամադրվող օգնության վերաբերյալ հարցնօրակարգից հանելու համար։

Պատգամավորի գնահատմամբ՝ մեկ բան հստակ կարելի է արձանագրել՝ Հայաստանը ՀԱՊԿ հարաբերությունները բոլոր մակարդակներում բավականին իջեցրել է։

«Սա խնդրահարույց է հատկապես այն տեսանկյունից, որ ՀԱՊԿ-ում գլխավոր գործող պետությունը, բնականաբար, ՌԴ-ն է։ Սա ուղիղ համեմատական է Ռուսաստանի հետ հարաբերությունների մակարդակին, որը վերջին շրջանում շատ ավելի ակնհայտորեն իջել է և որոշակի ժամանակներում բերում է կրակահերթերի, նկատի ունեմ՝ քաղաքական բառապաշարի տեսանկյունից»,-եզրափակեց Տիգրան Աբրահամյանը։

Մանրամասները՝ 168.am-ի տեսանյութում

Կարդացեք նաև

Տեսանյութեր

Լրահոս