Բաժիններ՝

Ավշար գյուղում բախվել են «Prado»-ն, «Mercedes»-ն ու «ԳԱԶ 2410»-ը. կա 5 տուժած

Երեկ՝ նոյեմբերի 25-ին, ավտովթար է տեղի ունեցել Արարատի մարզում: Ինչպես հայտնում է Shamshyan.com-ը, ժամը 19:30-ի սահմաններում Ավշար գյուղում՝ «Ալեն» սուպերմարկետի մոտ, բախվել են Արարատի մարզի բնակիչ 61-ամյա Մհեր Համբարչյանի վարած «Prado» մակնիշի, Սյունիքի մարզի բնակիչ 27-ամյա Անդրանիկ Էլչյանի վարած «Mercedes» մակնիշի և Արարատի մարզի բնակիչ 43-ամյա Գագիկ Ղազարյանի վարած «ԳԱԶ 2410» մակնիշի ավտոմեքենաները:

Վթարի հետևանքով 5 հոգի տեղափոխվել են «Արարատ» բժշկական կենտրոն:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս