«Թուրքիայի ԱԳՆ-ն փաստացի հայտարարեց, որ Նիկոլն իրենցն է». Անդրանիկ Թևանյան

«Մեր բանակն Արցախյան պատերազմի ժամանակ ունեցել է 4 ճակատ, 4 թշնամի՝ Ադրբեջանը, Թուրքիան, Սիրիայից եկած վարձկանները և ամենանենգ թշնամին՝ Հայաստանի թիկունքից գործող թուրքական հինգերորդ շարասյունը»,- «Հայրենիքի փրկության շարժման»  բազմահազարանոց հավաքի ժամանակ հայտարարեց «Պոլիտէկոնոմիա» հետազոտական ինստիտուտի ղեկավար Անդրանիկ Թևանյանը:

Նա կոչ արեց հավաքվել ու մնալ Բաղրամյան պողոտայում այնքան, մինչև Նիկոլ Փաշինյանը չհեռանա կառավարության շենքից: Ըստ նրա՝ եթե մինչ օրս Հայաստանում կար մեկ վեճ՝ Նիկոլը կատարյալ հիմա՞ր է, թե՞ կատարյալ դավաճան, ապա այսօր Թուրքիայի արտաքին գործերի նախարարությունը վերջնական կնիք դրեց Նիկոլի վրա՝ նրան աջակցելով և սպառնալով մեր Զինված ուժերին, թե նրանք իրավունք չունեն միջամտել ներքաղաքական խնդիրներին. «Թուրքիայի ԱԳՆ-ն փաստացի հայտարարեց, որ Նիկոլն իրենցն է, ուրեմն՝ Հայաստանն առանց թուրքի:

Ադրբեջանի ու Թուրքիայի խնդիրը շատ պարզ է. նրանք ֆինանսական և այլ աջակցություն են ցուցաբերում Նիկոլ Փաշինյանի իշխանությանը: Պատահական չէ, որ փետրվարի 23-ի օրով՝ սովետական տարիների Բանակի և հայրենիքի պաշտպանության օրով, Նիկոլին ուղարկեցին ՀՀ-ում գործող թուրքական կայք, և այդ կայքին ինքը բացառիկ հարցազրույց տվեց և հարձակվեց ռուսական զենքի դեմ՝ հայտարարելով, որ դա անորակ զենք է: Հայաստանի իշխանությունը բռնազավթված է սորոսաթուրքական ուժերի կողմից. թուրքերին ասում ենք՝ ո՛չ:

Մենք այս պողոտայում մնալու ենք այնքան ժամանակ, մինչև որ թուրքական հինգերորդ շարասյանը չվռնդեն կառավարության շենքից:

Այդ ստահակը հայտարարել է, որ դադարեցնելու է թավիշը, որ քաղաքական ձերբակալությունների է գնալու.  ինքը մենակ է, մենակ է, մենակ է, հետևաբար՝ այն բաժանումները, որ արվում հայ ժողովրդի համար՝ սև-սպիտակ և այլն,  մենք հիմա ունենք մեկ բաժանում՝ կա՝ թուրքի ծառա Նիկոլ և իր մանկլավիկներ, և կա՝ հայ ժողովուրդ, Հայաստան և Արցախ:

Ես 2018 թվականից զգուշացնում էի, որ Նիկոլը պատերազմ է սադրում, որ տապալում է բանակցային գործընթացը, և զգուշացնում էի, որ սրանք կապիտուլյացիայի են տանելու Հայաստանն ու Արցախը: Ցավոք սրտի, իմ կանխատեսումներն իրականություն դարձան: Ես հիմա զգուշացնում եմ բոլորիդ՝ մենք շատ քիչ ժամանակ ունենք. Թուրքիան պատահական չի իրար խառնվել և ատամներով պաշտպանում  Նիկոլին. Հայաստանը սկսելու են մասնատել և առաջինը գցելու են Սյունիքին, եթե  մինչև այդ չվռնդենք այդ թուրքի ծառային»:

Տեսանյութեր

Լրահոս