Բաժիններ՝

Ուկրաինայում հակամարտությnւնը կարող է ավարտվել մինչև 2025 թվականի վերջը. Ռյուտե

Ուկրաինայում հակամարտությունը կարող է ավարտվել մինչև 2025 թվականի վերջը, հայտարարել է ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Մարկ Ռյուտեն իսպանական «El País» թերթին տված հարցազրույցում՝ Газета.ru-ի փոխանցմամբ։

«Միշտ դժվար է կանխատեսել, բայց ես անկեղծորեն հույս ունեմ, որ շուտով խաղաղություն կհաստատվի», – նշել է Ռյուտեն։

Ռյուտեն նշել է, որ Ժնևում Ուկրաինայի և ԱՄՆ-ի միջև բանակցություններից հետո անհրաժեշտ են ևս մի քանի հանդիպումներ։ Նա ընդգծել է, որ հատուկ ուշադրություն է դարձվում ԵՄ-ի և ՆԱՏՕ-ի հետ որոշակի հարցերի քննարկմանը:

«Խաղաղության ծրագիրը չի փոխում Ռուսաստանի գնահատականը որպես Եվրոպայի համար երկարաժամկետ սպառնալիք», – հավելել է Ռյուտեն։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս