«Ադրբեջանի ղեկավարը հայտարարել էր, որ Զանգելանի և Կուբաթլուի շրջաններն ազատագրված են և ըստ դրա՝ ստացվում էր, որ Սյունիքից հանձնվող տարածքները Զանգելանի և Կուբաթլուի շրջաններ չեն: Եթե Ալիևը համարեր, որ այդտեղից դե յուրե տարածքներ են մնացել, դա համաձայնագրի տեքստում կլիներ, ինչպես այնտեղ ներառվել են Քարվաճառի և Աղդամի շրջանները: Այս պարագայում, Նիկոլ Փաշինյանը՝ շտապողականություն ցուցաբերելով, ասում է՝ գիտե՞ք ինչ կա, սա մերը չէ, սա Ադրբեջանինն է»:
«Պրեսսինգ» հաղորդաշարում Սաթիկ Սեյրանյանի հյուրը Սյունիքի նախկին մարզպետ, «Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատ» ՓԲԸ խորհրդի անդամ Վահե Հակոբյանն է։
Արցախի թեմի առաջնորդ Պարգև Սրբազանը հոգեհանգստի կարգ է մատուցում
«Մտածված տարան այդ ձախողմանը, պատերազմին ու կորուստներին». Գագիկ Ծառուկյան
«Նիկոլ Փաշինյանը, հայտարարելով սգո օր, այս օրը ևս օգտագործեց իր քաղաքական շահի համար: Այսօր նա, ըստ էության, պղծեց Եռաբլուրը: Նա կրկին երկիրը տանում է ցնցումների՝ հանուն իր իշխանության, հանուն իր աթոռի: Բոլորին արդեն ակնհայտ է, որ էս մարդու համար իր աթոռը շատ ավելի թանկ է, քան մեր հայրենիքը, իր աթոռը շատ ավելի թանկ է, քան մեր երկրի ներքին կայունությունը և համերաշխությունը»,- Ազատության հրապարակում ելույթ ունենալով՝ ասաց Հայրենիքի փրկության շարժման համակարգող, ՀՅԴ ԳՄ անդամ Իշխան Սաղաթելյանը:
Ազատության հրապարակում ընթացող ընդդիմության հանրահավաքին մասնակցում է նաև «Սև հովազ» ջոկատի հրամանատար Ռուստամ Գասպարյանի եղբայրը՝ ազատամարտիկ Սերոբ Գասպարյանը:
«Տղերք, խոստանում ենք, իսկ մինչ այդ՝ կներեք, տղերք». Արգիշտի Գևորգյան
«Մենք պետք է կատարենք մեր զոհվածների պատգամը». Վազգեն Մանուկյան
«Տեսա՞ք ինչպես դիմավորեց նրան մասսան՝ ծափահարություններով։ Նրանք ծափահարում են մի մարդու, որը մեղավորն է 5 հազար անմեղ զոհի, 10 հազար խեղված ճակատագրերի, ով մեղավոր է այսօրվա համար՝ նրան ծափահարում են, նրանք նույնիսկ չգիտեն, թե ո՞ւր են հավաքվել, ինչո՞ւ են հավաքվել և ո՞ւր են գնում։ Եկեք այսօրվանից մի կողմ դնենք մերոնք-ձերոնք, սևեր-սպիտակներ, մի կողմ դնենք նիկոլական-սերժական, այդ բառերը մեզ ազգին բերեցին այսօրվան, պառակտեցին, բռունցքը բացեցին թշնամու առաջ»,- ասաց Միսակ Ավետիսյանը։
«Իմ ցանկությունն այն է, որ մեր հայրենիքի ամբողջականության խաթարման պատասխանատուն հեռանա և մեզ թողնի, հնարավորություն ստեղծի մեր մեջքը շտկելու: Մենք ոչ թե այսօր, այս 3 օրը սուգի մեջ պետք է լինենք, մենք, 84 օր է՝ սուգի մեջ ենք՝ ամեն մի զոհված զինվորի համար մղկտալով, ամեն մի թիզ հողի կորստով: Եվ այսօր եկել է թշնամին, հասել է Սյունյաց սահմաններ, ոտքով մտնում է, թիզ առ թիզ հաշվում է, և մեզ ասում են, թե ոչ մի միլիմետր չենք զիջելու․․․ Զիջելու տե՞ղ է մնացել:
Նիկոլ Փաշինյանն իրեն ուղեկցող ավտոշարասյան հետ հեռացավ Եռաբլուրից
Ազատության հրապարակում մեկնարկեց Նիկոլ Փաշինյանի հրաժարականի պահանջով ընդդիմության հանրահավաքը, որին հաջորդելու է երթը՝ դեպի Սրբ. Գրիգոր Լուսավորիչ եկեղեցի։ Հանրահավաքին ներկա են «Հայրենիքի փրկության շարժման» վարչապետի թեկնածու Վազգեն Մանուկյանը, «Հայրենիք» կուսակցության ղեկավար Արթուր Վանեցյանը, ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանը, ՀՅԴ ներկայացուցիչներ և այլք։
Ազատության հրապարակում մեկնարկել է ընդդիմության հանրահավաքը․ ՈՒՂԻՂ.
Ավտանգության հարյուրավոր աշխատակիցների, հազարավոր ոստիկանների, դիպուկահարների, զրահապատ մեքենաների և վարչական ռեսուրսի ուղեկցությամբ Նիկոլ Փաշինյանը հասավ Եռաբլուր:
Քաղաքացիական հագուստով անձինք պատ են կազմել և ուղեկցում են Փաշինյանին
Փաշինյանի անվտանգության աշխատակիցները սև անձրևանոցներ են պահել նրա գլխավերևում. ճեղքում են քաղաքացիների կազմած պատը
«Ուղղակի 0 խնամք է դրսևորվել մեր զինվորի կյանքի նկատմամբ»,- քիչ առաջ Եռաբլուր զինվորական պանթեոնում լրագրողների հետ զրույցում ասաց իրավապաշտպան Ռուբեն Մելիքյանը՝ անդրադառնալով Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ մեկնարկած դեպի Եռաբլուր երթին:
Նիկոլ Փաշինյանը մուտք գործեց Եռաբլուր
Եռաբլուրում լարված իրավիճակ է
«Ձեր ալիքի նկատմամբ վերաբերմունք ունեմ». Անդրանիկ Քոչարյանը հրաժարվեց պատասխանել 5-րդ ալիքի լրագրողի հարցերին
«Չե՛ս մտնելու Եռաբլուր, միայն մեր դիակների վրայով ես մտնելու»
«Դավաճանը որոշել է գալ ու իր աչքով տեսնել իր արածը». Վահագն Վարագյան
«Այսօր Հայաստանում համար 1 շանտաժիստը, մեդիատեռորիստը Նիկոլ Փաշինյանն է». Կարեն Վրթանեսյան
«Ալիևի կոշիկը լիզողն ի՞նչ իրավունք ունի գալ այստեղ». Մարգարիտա Խաչատրյան
«Նիկոլի համար տարբերություն չկա՝ Արցախը կվաճառի՞ թե՞ Սյունիքը». Աշոտ Մինասյան
«Փաշինյանը միշտ էլ Արցախը բեռ է համարել». Արցախն ազատագրած նահատակի եղբայր
«Սրբապիղծի հետ սրբավայր չեն այցելում, անգամ եթե առկա է աշխատանք կորցնելու վտանգ». Գարեգին Պետրոսյան
Ազատամարտիկ Գագիկ Համբարձումյանն այսօր պահեստազորի մի խումբ սպաների հետ Եռաբլուրում է, որպեսզի թույլ չտա, որ Նիկոլ Փաշինյանը մուտք գործի Եռաբլուր։ Հավաքվածների կարծիքով՝ պատերազմում պարտության և 5 հազարից ավելի զոհերի պատճառը Նիկոլ Փաշինյանն է։
«Նա մեր ազգային արժանապատվությունը հավասարեցրեց 0-ի ու իրավունք չունի մտնել Եռաբլուր». զոհվածի քույր
Զոհվածների հարազատներն ու ազատամարտիկները թույլ չեն տալիս, որ Փաշինյանը մտնի Եռաբլուր. ՈւՂԻՂ