Կապիտուլյանտի շաքարը մեր երիտասարդները բարձրացրել են. Էդուարդ Շարմազանով

«Կապիտուլյանտի շաքարը մեր երիտասարդները բարձրացրել են, և գնալով շաքարի դոզան բարձրանալուա, ինսուլինը չի օգնելու, որորվհետև ազգն արթնանումա, թմբիրից և գիտակցումա, որ բացի Ալիևից և Էրդողանից, որոնք մեր պեըտության արտաքին սպառնալիքներն են, մենք ունենք ներքին սպառնալիք, որի անունն է կապիտուլյանտ», – 168.am-ի հետ զրույցում նշեց Էդուարդ Շարմազանովը:

«Ոստիկաններն այս ամենը սիրով չեն անում, ստիպված են անում ու երբ մենք շատանանք, ոնց որ եղավ ջահերով երթի ժամանակ, ոստիկաններն էլ, բոլոր ուժայիններն էլ միանալու են ազգին, որովհետև սա հայրենիքի պայքարա»,- հավելեց Շարմազանովը:

Հարցին, թե ինչո՞ւ 2018-ին կարելի էր փողոց փակել, իսկ հիմա ոչ, Շարմազանովը պատասխանեց, որ 2018-ին ունեինք ինքնիշխան, ժողովրդի մասին մտածող իշխանություն, անկախ նրանից, թե սրանք ինչ հեքիաթներ կպատմեին, իսկ սրանք ռեժիմ են:

«Բերման ենթարկելով կամ նստացնելով  ոչնչի չեն հասնի, ով Հայաստանն ու Արցախը պահողի նման չի մտածում, նրա երակներում հայկական արյուն չկա, սա հայրենիքի խնդիրա, մենք իշխանություն չենք ուզում, խնդրեք էլ չենք գա, մեր խնդիրը կանգնեցնել գահավիժումը: Էս երեխեքը նաև դրանց ու ոստիկանների երեխեքի համար են պայքարում, բայց իրենք էլ պիտի գիտակցեն, որ չպետք է լինեն Էրդողանի ու Ալիևի ծրագրերն իրականացնողների ծառան, Չավուշօղլուի «գորշ գայլերի» ժեստըը նշան չէ՞ր, մեկը ծպտուն հանելա՞, Չավուշօղլուն կոնկրետ ասեց, որ էլի մորթելու ենք ձեզ:  Բրման ենթարկելով էս երեխեքի դուխը չեն կոտրելու, չի կարող հայը բարման ենթարկել իր հայրենիքի համար պայքարող հային, Բելը չի կարող հաղթել Հայկին»,- եզրափակեց Շարմազանովը:

 

Տեսանյութեր

Լրահոս