«Հայաստան» դաշինքի քարոզարշավը՝ Նոր Նորքում. ՈՒՂԻՂ
Նիկոլ Փաշինյանը Գյումրի քաղաքում է. ՈՒՂԻՂ
«Ես երեկ հայտարարել եմ, որ 24 ժամ եմ տալիս կապիտուլյանտին, որպեսզի իր կողմից տարածված կեղտոտ ստերը ինչ-որ կերպ ապացուցելու համար որևէ փաստ ներկայացնի, որևէ փաստ, և 24 ժամը անցել է, ինչպես տեսնում եք՝ որևէ փաստ չկա: Ես հենց դա էի ուզում, իմ նպատակը դա էր, որպեսզի բոլորը համոզվեն, որ տարիների ընթացքում հերյուրանքներով զբաղվող մարդիկ ուղղակի ստախոս էին, ուղղակի վարկաբեկում էին՝ չունենալով ձեռքի տակ որևէ փաստաթուղթ»,- Գեղարքունիքի մարզում «Պատիվ ունեմ» դաշինքի քարոզարշավի ժամանակ հայտարարեց ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանը:
Փաշինյանը Գյումրիում է, դիպուկահարները՝ Գյումրու քաղաքապետարանի տանիքին
«Հայաստան» դաշինքի ներկայացուցիչների ասուլիսը՝ ՈՒՂԻՂ
«Լուսավոր Հայաստան»-ի վարչապետի թեկնածու Էդմոն Մարուքյանը Քասախում բնակիչների հետ հանդիպման ժամանակ անդրադարձավ Սերժ Սարգսյանի կողմից Նիկոլ Փաշինյանին արված կոչին՝ որդուն ռազմագերիների հետ փոխանակելու վերաբերյալ, ասելով.
Քարոզչական ճաշ՝ Գյումրիի ռեստորանում
Մեր գերին առավոտյան վերադարձել է, եւ դա նախադրյալ է ստեղծում, որ կարող ենք գնալ սահմանների դեէսկալացիայի ճանապարհով. Փաշինյան
«Որքան գերիների մասին շատ ենք խոսում, այնքան նրանց վերադարձը ձգձգվում է». Փաշինյանը՝ Շիրակի մարզում:
«Լուսավոր Հայաստան»-ը Քասախում է. ՈՒՂԻՂ:
ՀՀԿ ԳՄ անդամ Էդուարդ Շարմազանովն այսօր «Պատիվ ունեմ» դաշինքի հրավիրած մամուլի ասուլիսի ժամանակ անդրադարձավ հայ-ադրբեջանական սահմանին դիտորդներ տեղակայելու՝ Նիկոլ Փաշինյանի արած առաջարկին, ինչպես նաև պատասխանեց հարցին՝ «Պատիվ ունեմ» դաշինքը իշխանության գալու դեպքում կկարողանա խաղաղ ճանապարհով թշնամուն հանել ՀՀ սուվերեն տարածքից։
«Այն, որ Արա Այվազյանի հայտարարությունը չէր պարունակում բավականաչափ դետալներ, ես համաձայն եմ, բայց այն, որ Արա Այվազյանը հստակ ներկայացրեց իրավիճակը, կարծում եմ, դա ևս ակնհայտ է»,- լրագրողների հետ հանդիպման ժամանակ նշեց «Պատիվ ունեմ» դաշինքի շտաբի ներկայացուցիչ Դավիթ Հարությունյանը՝ արձագանքելով 168.am-դիտարկմանը, թե արդյո՞ք Արա Այվազյանը պետք է բավարարվեր միայն հայտնի հայտարարությամբ:
Նիկոլ Փաշինյանը Ազատան համայնքում է. ՈՒՂԻՂ:
Ոստիկանական ողջ ռեսուրսը ծառայեցվում է Նիկոլ Փաշինյանի քարոզարշավին
Հրանտ Բագրատյանը ներկայացնում է «Ազատություն» կուսակցության ծրագիրը. ՈւՂԻՂ:
«Ով քվե տա այս կապիտուլյանտին՝ գիտացված կամ ոչ գիտակցված, մտածված կամ չմտածված, քվեարկում է Հայաստանի ադրբեջանացման օգտին։ Հայաստանի ադրբեջանացում չի լինելու»,- այս մասին «Պատիվ ունեմ» դաշինքի հրավիրած մամուլիս ասուլիսի ժամանակ ասաց ՀՀԿ ԳՄ անդամ Էդուարդ Շարմազանովը։
«Դրանց վռնդեք, որ մեր երկիրը կարգավորվի, բանակ ունենանք»․ Քաղաքացիները՝ «Պատիվ ունեմ» դաշինքին
«Ցավով պետք է արձանագրենք, որ այս իշխանությանը գերիների խնդիրն ընդհանրապես չի մտահոգում, երբեք չի մտահոգել,- ասաց «Պատիվ ունեմ» դաշինքի ընտրական շտաբի ներկայացուցիչ, ՀՀ արդարադատության նախկին նախարար Դավիթ Հարությունյանը՝ մանրամասնելով,- Ուշադրություն դարձրեք այն հանգամանքին, որ նոյեմբերյան հայտարարության մեջ բոլոր հարցերին անդրադարձ է կատարված շատ հստակ ժամանակացույցով, բայց գերիների հարցին՝ ընդհանուր տերմինաբանությամբ: Այսինքն՝ երբ խոսքը վերաբերում էր հողերը վերադարձնելուն, ապա այս իշխանությունը շատ հստակ վերցնում է պարտավորություններ և ամրագրում է ժամկետներ, երբ խոսքը վերաբերում է գերիներ վերադարձնելուն, որևէ ժամկետ դուք չեք տեսնի:
Նիկոլ Փաշինյանը Մարալիկում է. ՈՒՂԻՂ:
Երեկ Ռոբերտ Քոչարյանին դուելի հրավիրող Փաշինյանն այսօր չի արձագանքում Քոչարյանից վրեժ լուծելու կոչերին
Նիկոլ Փաշինյանը Պեմզաշեն համայնքում է․ ՈՒՂԻՂ։
«Կապիտուլյանտը սրընթաց գահավիժում է, նրա վարկանիշը գահավիժում է, և դա այլևս որևէ կերպ չի կարելի կանգնեցնել։ Ինչպես Նապոլեոնն էր ասում՝ կարելի է կանգ առնել վերելքի ժամանակ, բայց գահավիժման ժամանակ անհնար է կանգ առնել։ Ուստի արձանագրենք, որ նրա նյարդային, շատ դեպքերում՝ ոչ ադեկվատ, նույնիսկ՝ ոչ մարդկային հայտարարությունները և վարքագիծը խոսում են նրա մասին, որ Նիկոլը շատ լավ գիտակցում է, որ գահավիժում է։ Շատ կներեք, նա խոսում է շինելուց, բայց արա՛, դու ամբողջ կյանքումդ տվող ես եղել, Շուշին, Հադրութը տվողը, 5 հազար զոհ տվողը խոսում է շինելուց»,- «Պատիվ ունեմ» դաշինքի հրավիրած մամուլի ասուլիսի ժամանակ ասաց Էդուարդ Շարմազանովը։
«Այնքան ծանր վիճակում ենք, որ թշնամին մտել է ՀՀ տարածք, պետք է հանենք, բանակցող չունենք». Մարուքյան:
«Ատելության դոզան այնքան է շատացել, որ մի օր պայթելու է». ԼՀԿ քարոզարշավը՝ ՈւՂԻՂ:
Ինձ համար դժվար է արձագանքել զառանցանքների. մեր զինվորները երբեք սոված չեն եղել. Դավիթ Հարությունյան:
ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանը երեկ «Պատիվ ունեմ» դաշինքի աջակիցների հետ հանդիպմանն անդրադառնալով Մոնտե Կառլոյում կազինո այցելելու Փաշինյանի հայտարարություններին, նշել էր. «Դրան, այդ անբարոյականին 24 ժամ եմ տալիս. Կա՛մ պետք է մի փաստ ներկայացնի, կա՛մ իր ու իր ընտանիքի մասին այնպիսի փաստեր կհրապարակեմ, եթե այդտեղ է հասել, որ հասարակությունը թքելու է իր վրա»:
«Լուսավոր Հայաստանն» այսօր քարոզարշավ էր անցկացնում Աջափնյակում վարչական տարածքում, մեկնարկը տրվեց Թումանյանի այգու մոտից: Կուսակցության պատգամավորի թեկնածու Գևորգ Գորգիսյանը ներկաներին տեղեկացրեց՝ լինելու են վարչական շրջանի բոլոր բակերում:
Շիրակի մարզի Մեծ Մանթաշ համայնքում, Նիկոլ Փաշինյանը, անդրադառնալով որդուն Բաքվում գտնվող հայ գերիների հետ փոխանակելու իր երեկվա առաջարկին և Աշոտ Փաշինյանի համաձայնությանը, տեղեկացրեց՝ համապատասխան մարմիններին հանձնարարել է՝ ադրբեջանական կողմին պաշտոնապես փոխանցեն իր առաջարկը, որ իր որդին՝ Աշոտ Փաշինյանը, պատրաստ է պատանդի կարգավիճակով գնալ Բաքու՝ մեր բոլոր գերիների վերադարձի պայմանով:
Ակնհայտ է՝ կապիտուլյանտը հոգեվարքի մեջ է. նրա վարկանիշը սրընթաց գահավիժում է. Էդուարդ Շարմազանով
Այսօր «Լուսավոր Հայաստան» կուսակցությունն իր քարոզարշավի երևանյան հանդիպումներն անցկացնում է Աջափնյակում: ԼՀԿ անդամ, ԱԺ պատգամավոր Անի Սամսոնյանը՝ պատասխանելով լրագրողի հարցին, թե ինչպե՞ս է վերաբերվում այն փաստին, որ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանն արձակուրդ է վերցրել և քարոզարշավ է անում, երբ Հայաստան-Ադրբեջան սահմանի լարվածությունը չի թուլանում, ասաց․