Բաժիններ՝

Հալեպում իրավիճակը կայուն է, քաղաքը վերադառնում է բնականոն կյանքին

Հալեպում իրավիճակը կայուն է, քաղաքը հետզհետե վերադառնում է բնականոն կյանքին։ Քրիստոնյա համայնքները պատրաստվում են Ամանորին, նույնիսկ սկսել են փողոցները զարդարել։ Այս մասին Բերիո հայոց թեմի լրատվության պատասխանատու Մարիա Գաբրիելյանը հայտնել է Sputnik Արմենիային։

Նա պատմել է նաև, որ զինված անձանց ներկայությունը բավականին քչացել է, պարետային ժամ հասկացություն այլևս չկա։

«Այսօր որոշում կայացվեց երկուշաբթի բացել կրթական կենտրոնները՝ համալսարանները, դպրոցները, մանկապարտեզները»։

Գաբրիելյանը նշել է նաև, որ իրենց խոստացել են, որ առաջիկայում և՛ Դամասկոսի, և՛ Հալեպի օդանավակայանները կսկսեն աշխատանքը։ Այժմ բոլոր ավտոճանապարհները բաց են, հասարակական տրանսպորտը որոշ չափով աշխատում է։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Դեկտեմբեր 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Նոյեմբեր   Հունվար »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031