«Աշխատանք գտնելու, քո կարողություններն ու գիտելիքներն ի շահ Հայաստանի Հանրապետության ծառայեցնելու համար այսօր ևս ստիպված ես փնտրել ծանոթ, բարեկամ կամ ընկեր»,- դժգում է Լուսինե Պետրոսյանը:
Այսօր ԲԴԽ-ում որոշակի իրավիճակ է փոխվել. նախագահ ընտրվեց Մխիթար Պապոյանը: Այդպիսով, ԲԴԽ -ն իր հերթին, որոշակիորեն փորձում է լուծել դեմքը փրկելու խնդիրը։
«Առաջնային խնդիրներից է ճանապարհների հիմնանորոգումը, դրանք լավ վիճակում չեն: Ասֆալտապատվում են, բայց ձմեռվանից հետո դրանք նորից շահագործման համար դառնում են անհարմար: Բայց նախ պետք է հնարավորինս արագ կարգավորել ավիափոխադրումների հարցը: Շատ երկրների հետ մենք չունենք ուղիղ փոխադրումներ, ինչը լրացուցիչ խնդիրներ է ստեղծում զբոսաշրջիկների համար և Հայաստանը դարձնում է ոչ մատչելի ու հասանելի երկիր»,- արձանագրում է տուրմենեջերը:
Ըստ ոստիկանության օպերատիվ հաղորդագրությունների ամփոփագրերի՝ հուլիսի 29-ից օգոստոսի 1-ը Հայաստանի Հանրապետության ոստիկանության ստորաբաժանումները բացահայտել են հանցագործության 105 դեպք, որից 7-ը՝ նախկինում կատարված։
Պարզվել է, որ հայտնաբերված զինամթերքը 82 մմ տրամաչափի կոռոզիայի ենթարկված ականանետի ական է:
Ոստիկանության Կենտրոնական բաժնի ՔՀԲ ծառայողների ձեռնարկած միջոցառումների և բացատրական աշխատանքի շնորհիվ հուլիսի 31-ին բաժին է ներկայացել Մոսկվա-Երևան չվերթի ինքնաթիռով ՀՀ վերադարձած 43-ամյա Արտաշես Հ.-ն, որը 2019 թ. մայիսի 5-ից հետախուզվում էր ՀՀ նախկին քրեական օրենսգրքի 178-րդ հոդվածի 2-րդ մասի մեղադրանքով:
Հանրային հեռուստաընկերությունը Հեռուստատեսության և ռադիոյի հանձնաժողովի կողմից ծանուցում է ստացել առ այն, որ դատարանի վճիռն ապահովելու համար անհրաժեշտ է հանրային մուլտիպլեքսի մայրաքաղաքային սփռումից դադարեցնել Առաջինի լրատվական ալիքի հեռարձակումը: Այս մասին տեղեկացնում են Հանրային հեռուստաընկերությունից։
Հուլիսի 24-ին, ժամը 23.25-ին, ԱԻՆ Արարատի մարզային փրկարարական վարչությունից հաղորդում ստացվեց ոստիկանության Արտաշատի բաժին, որ Աբովյան գյուղի Գայի փողոցում մեքենա է այրվում:
Հաղորդումը փոխանցվել է ոստիկանության Կենտրոնական բաժին, որտեղից էլ օպերատիվ խումբը շտապ մեկնել է դեպքի վայր: Մեկնել են նաև քրեական ոստիկանության գլխավոր և Երևան քաղաքի վարչությունների ղեկավարներ, քննիչներ ու փորձաքրեագետներ:
«Cyprus Airways»-ը հայտարարել է դեպի Երևան չվերթներ իրականացնելու իր ծրագրերի մասին: Routesonline-ը տեղեկացնում է, որ Լառնակայից դեպի Երևանի Զվարթնոց օդանավակայան թռիչք կիրականացվի շաբաթական երկու անգամ՝ Airbus A320 օդանավով։
ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի Արարատի մարզային կենտրոնի տեսուչները վերահսկողական միջոցառումներ են անցկացրել անհատ ձեռնարկատեր Մանի Մանոջին պատկանող (Արարատի մարզ, ք. Մասիս), իսկ Երևանի կենտրոնի տեսուչները՝ «Վենդինգ» ՍՊԸ-ին պատկանող (Երևան, Հանրապետության Հրապարակ 4) հանրային սննդի օբյեկտներում:
ՀՀ ոստիկանության կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների վարչությունում միջին և ավագ խմբի պաշտոններում ծառայության անցնելու համար պահանջվում են տեղեկատվական տեխնոլոգիայի ոլորտի մասնագետներ։
Հուլիսի 31-ին, ժամը 18։09-ին Գեղարքունիքի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Սևանա լճում՝ «Դուրս» կոչվող լողափի տարածքում, քաղաքացին լողալով հեռացել է ափից և չի վերադարձել. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հատուկ ջրափրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ։
Հայաստանի տարածքում օգոստոսի 1-ին կեսօրից հետո, 2-4-ին գիշերը և կեսօրից հետո առանձին շրջաններում, 5-6-ին գիշերը և կեսօրից հետո շրջանների զգալի մասում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ: Քամին՝ հարավարևմտյան 2-5մ/վրկ:
Երեկ՝ հուլիսի 31-ին, ՀՀ ոստիկանության Պարեկային ծառայության Լոռու գումարտակի պարեկները Վանաձորում օպերացիա են իրականացրել. հատուկ պահպանվող տարածք է տեղափոխվել Վանաձոր քաղաքի բնակիչ 38-ամյա Վլադիմիր Գալոյանի կողմից վարած Nissan Patrol մակնիշի 95 VQ 999 համարանիշի ավտոմեքենան։
ԱՄՆ-ի Անտառային ծառայության (US Forest Service) ներկայացուցիչները Հայաստանում են։ Նրանք այցելել են Կովկասյան կենսաբազմազանության ապաստարանի (CWR) պահպանվող տարածքներ՝ գործընկեր Վայրի բնության և մշակութային արժեքների պահպանման հիմնադրամի (FPWC) իրականացված աշխատանքներին ծանոթանալու։
«Հումանիտար ականազերծման և փորձագիտական կենտրոն» ՊՈԱԿ-ը հուլիսի 18-ից սկսել է Սյունիքի մարզի Դավիթ Բեկ բնակավայրում մարտական գործողությունների հետևանքով աղտոտված տարածքների մաքրման աշխատանքները։
ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի ղեկավարի որոշմամբ՝ կասեցվել է անհատ ձեռնարկատեր Մանե Գրիգորյանին պատկանող կաթնամթերքի արտադրամասի «Չանախ» պանիր արտադրատեսակի արտադրական գործունեությունը (Սյունիքի մարզ, գյուղ Խնձորեսկ):
«Վաղարշյան փողոցում մեքենայից բետոնը թափվեց, կանգնեցրի, մարդ ուղարկեցի. ես էի՝ այնտեղ չէի». Քաղաքապետ
55 տարեկանում մահացել է երգիչ Մամուկա Օնաշվիլին։ aliq.ge-ի փոխանցմամբ՝ Մամուկա Օնաշվիլին գտնվում էր ԹՊԲՀ առաջին համալսարանական կլինիկայում՝ միացված արհեստական շնչառության ապարատին։
«Հյուսիսային պողոտայում շան ձագեր են վաճառում. լավ է՝ ոչխար ու ձի չեն բերում». Հրաչյա Սարգսյան
«Ասում էին՝ պլաստիկ թափոները մի 200 տարի չեն քայքայվում. գցել են Հրազդան գետ, ո՞նց է քայքայվել». Քաղաքապետ
«Էն տեղերը, որտեղ վերելակ ենք փոխում, բնակիչներն էլ թող դռներին կոդային փական դնեն». Հրաչյա Սարգսյան
Ստիպված են եղել դուրս հրավիրել թուրք խոսնակներին և չեղարկել միջոցառումը
«Մի քանի երկրի փորձ ենք ուսումնասիրել՝ նման բան չկա, որ հասարակական տրանսպորտին զիջեն». Հայկ Սարգսյան
«Վերջինը որտե՞ղ են գծանշել». Հրաչյա Սարգսյան
«Անցած օրը Կենտրոնում ման էինք գալիս՝ երևի 3 տարի հեղեղատարը չի մաքրվել». քաղաքապետ
Հուլիսի 31-ին, ժամը 00.40-ին, «Տոյոտա» մակնիշի մեքենայի վարորդը Երևանի Խանջյան փողոցում վրաերթի է ենթարկել 46 և 30 տարեկան երկու տղամարդկանց:
Հուլիսի 30-ին, ժամը 09.40-ի սահմաններում, Երևան-Երասխ ճանապարհի 9-րդ կմ-ին «ԲՄՎ» մակնիշի մեքենան բախվել է կայանված «ԿամԱԶ» և «Վոլվո» մակնիշի մեքենաների. «ԲՄՎ»-ի վարորդ մահացել է:
Հուլիսի 31-ին Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսը Մայր Աթոռ Սուրբ էջմիածնում ընդունեց ՀՄԸՄ-ի (Հայ Մարմնակրթական Ընդհանուր Միություն) կենտրոնական վարչության անդամներին՝ գլխավորությամբ վարչության ատենապետ Վաչե Նաջարյանի: Այս մասին հայտնում են Մայր Աթոռի տեղեկատվական համակարգից։