
Երևանում հայտնաբերվել է ՌԴ և Թուրքիայի քաղաքացու կախված մարմինը․ shamshyan.com

Փետրվարի 16-ին ողբերգական դեպք է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 22:00-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության Ոստիկանության Դավիթաշենի բաժին ահազանգ է ստացվել Երևանի բնակիչ Սամվել Ա.-ից, որ Միկոյան փողոցի 78/6 հասցեում տղմարդու դի կա, հայտնում է shamshyan.com-ը։
Ոստիկանները պարզել են, որ նա Թուրքիայի և ՌԴ քաղաքացի 32-ամյա Ֆարիդ Ֆատտախովն է, ով, ըստ նախնական տեղեկությունների, նշված շենքի 2-րդ հարկի միջանցքում առաստաղից պարանով կախվելու միջոցով ինքնասպան է եղել։
Փրկարարները կտրել են պարանը և նրան իջեցրել, իսկ ժամանած շտապօգնության բժիշկների հերթապահ խումբը արձանագրել է նրա մահը։
Աղբյուրի տեղեկություններով՝ ահազանգողը եղել է «Վան» թաղամասի կառավարիչը իսկ մահացածին հայտնաբերել է նրա կինը, ով ՌԴ քաղաքացի է։