Աշխատանքային հիմքով Վրաստանում կացության կարգավիճակ է ստացել ՀՀ 28 քաղաքացի
2023 թվականից մինչև 2024 թվականի հունվարի 26-ն ընկած ժամանակահատվածում Վրաստանը աշխատանքային հիմքով կացության թույլտվություն է տվել ընդհանուր առմամբ 5 491 օտարերկրացու։ Այս մասին, ըստ aliq.ge-ի՝ Business Press News լրատվականը տեղեկացել է Պետական ծառայությունների զարգացման գործակալությունից:
Ըստ տվյալների՝ նույն ժամանակահատվածում աշխատանքի թույլտվությունների ամենամեծ թիվը՝ գրեթե մեկ քառորդը, տրվել է Ռուսաստանի քաղաքացիներին, որին հաջորդում են Բելառուսը և Չինաստանը։ Ավելի կոնկրետ, ըստ երկրների աշխատանքային կացության թույլտվությունների թիվը հետևյալն է.
Ռուսաստան՝ 1 241,
Բելառուս՝ 871,
Չինաստան՝ 731,
Թուրքիա՝ 658,
Հնդկաստան՝ 443,
Իրան՝ 275,
Ուկրաինա՝ 204,
Ադրբեջան՝ 140,
Թուրքմենստան՝ 91,
Ղազախստան՝ 83,
Թաիլանդ՝ 67,
Իսրայել՝ 49,
Տաջիկստան՝ 43,
Մեծ Բրիտանիա՝ 38,
ԱՄՆ՝ 28,
Հայաստան՝ 28,
Ֆիլիպիններ՝ 27,
Ֆրանսիա՝ 26,
Ֆիջի՝ 26,
Իսպանիա՝ 24:
Ի դեպ, օտարերկրացիների համար Վրաստանում աշխատանքային բնակություն ստանալը պարտադիր է 2014 թվականի սեպտեմբերից։