Նուբարաշենից 13 հոգի, որոնցից 6-ը երեխաներ են, սննդային թունավորումով տեղափոխվել են հիվանդանոցներ․ Shamshyan.com
Փետրվարի 18-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում։
Ժամը 20։20-ից 20։40-ն ընկած ժամանակահատվածում Երևանի 1-03 շտապօգնության բժիշկների հերթապահ խմբերը «Մուրացան» մանկական հիվանդանոց և «Արմենիա» բժշկական կենտրոն են տեղափոխել մեծ թվով քաղաքացիների։
Shamshyan.com-ի տեղեկություններով, այդ քաղաքացիները տեղափոխվել են Նուբարաշեն վարչական շրջանից, 6 երեխա, որոնց տարիքները 3, 4, 5, 7, 10 և 14 է, տեղափոխվել են «Մուրացան» բժշկական կենտրոն, նրանցից մի մասի վիճակը գնահատվում է միջին ծանրության, իսկ մեկինը՝ ծանր, իսկ 7 հոգի էլ տեղափոխվել է «Արմենիա» բժշկական կենտրոն, ովքեր մեծահասակներ են։
Պարզվել է, որ նշված անձինք տեղափոխվել են 5-րդ փողոցի տներից մեկից, որտեղ հյուրասենյակում մասնակցելիս են եղել խնջույքի արարողությանը, որտեղ նաև տեղադրված է եղել փայտե վառարան։
Ըստ նախնական տեղեկությունների՝ հնարավոր է նշված անձինք ունեցել են սննդային թունավորում։
Օպերատիվորեն ժամանել են նաև «Գազպրոմ Արմենիա» Երևանի ԳԳՄ-ի աշխատակիցները, սակայն հարևանները, ովքեր հրաժարվում են տեսախցիկի առաջ խոսել, ասում էին, որ սենյակը որտեղից բոլորը տեղափոխվել են հիվանդանոցներ, գազի վառարան չի ունեցել, սակայն տաքացվել է փայտե վառարանով ու հիմա կամ փայտե վառարանից առաջացած շմոլ գազից են թունավորվել, կամ էլ՝ սննդից։