Նախագծի հիմնավորման մեջ ասվում է, որ Հայաստանում 19 հազար բազմաբնակարան շենքերից կառավարման մարմիններ են ձևավորված միայն 42 տոկոսում (8000 շենք):
Սիրիայում և Թուրքիայում ուժգին երկրաշարժերը հազարավոր մարդկանց կյանք են խլել, փլուզվել են շենք-շինություններ:
«Հանրապետական բժշկական կենտրոն» ՓԲԸ-ում 9 բուժառու գտնվում է վերակենդանացման բաժանմունքում, որոնցից 3-ը ծայրահեղ ծանր վիճակում է։
Առատ ձյան և բքի պատճառով Արագածի և Սիսիանի տարածաշրջանների ավտոճանապարհները փակ են կցորդով տրանսպորտային միջոցների համար։
Սպառած էլեկտրաէներգիայի, անջատումների, Ձեր իրավունքներին կամ պարտականություններին վերաբերող, ինչպես նաև այլ հարցերի առնչությամբ կարող եք զանգահարել 1-80 և 0 8000 0 180 շուրջօրյա գործող հեռախոսահամարներով:
Մալաթիայում երկրաշարժից զոհված հայ ամուսինների մանկահասակ երեխաներից մեկը հիվանդանոցում մահացել է։ Այս մասին «Արմենպրես»-ին տեղեկացրել են ընտանիքի հարազատները։
Փետրվարի 2-ի առավոտյան ոստիկանություն է զանգել Այնթապ գյուղի մի բնակիչ և հայտնել, որ 13-րդ փողոցի 13-րդ նրբանցքի իր տնից գողություն են արել: Հաղորդումը փոխանցվել է ոստիկանության Մասիսի բաժին, որտեղից էլ օպերատիվ խումբը մեկնել է Այնթապ: Պարզվել է, որ գիշերը տեխնիկական միջոցների գործադրմամբ դուռը բացել, մտել են կիսակառույց շինություն և գողացել գազի կաթսա, ջեռուցման 35 մարտկոց […]
2021 թ. հունիսի 30-ից ոստիկանության Մասիսի բաժնի կողմից հետախուզվում էր ՀՀ նախկին քրեական օրենսգրքի 177-րդ հոդվածի (Գողությունը) մեղադրանքով:
2023 թվականի սկզբի տվյալներով Վրաստանի բանտերը 81,9 տոկոսով լեփ լեցուն են դատապարտյալներով, քրեակատարողական հիմնարկներում այսօր պահվում է 9 հազար 542 կալանավոր, հայտնում է Վրաստանի ազգային վիճակագրական ծառայությունը։
2021թ. նոյեմբերի 25-ին Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը (WHO) համացանցային իր էջում նշեց, որ ամեն տարի աշխարհում կատարվում է մոտ 73 միլիոն վիժում: «Առողջություն և առողջապահություն» վիճակագրական 2021թ․-ի տարեգիրքը* ցույց է տալիս, որ հղիության ընդհատման (վիժումների) թիվը Հայաստանում 1991թ․-ից մինչև 2020թ․-ը եղել է շուրջ 450.000:
Հանրահայտ հոլիվուդյան դերասան Առնոլդ Շվարցենեգերը Լոս Անջելեսում ՃՏՊ-ի մասնակից է դարձել՝ վրաերթի ենթարկելով մի հեծանվորդուհու։ Այս մասին հաղորդում է TMZ-ը։
Կարմիր Խաչի միջնորդությամբ 18 քաղաքացի Հայաստանից տեղափոխվել է Արցախ
«Դե, այսքանից հետո ի՞նչ ասեմ, զարկ են տալիս թմրամոլության զարգացմանը ու դրանով փող են գռփում։ Արտադրական կանեփը դրել են չգիտեմ ինչի անվան տակ, որ հետո դարձնեն թմրամիջոցի զարգացում, մեծ թվերով փողեր կգռփեն՝ թքած ունենալով, թե ժողովուրդը, հատկապես երիտասարդությունն ինչի կվերածվի։ Այս ամենը շատ ծիծաղելի կլիներ, եթե այդքան լացելու չլիներ։ Սա երկրի մասին մտածողի վարք չէ։ Ես միշտ ասել եմ, սրանց ամեն մի քայլ, գործողություն՝ կա՛մ բացահայտ, կա՛մ քողարկված, երկիրը տանում է կործանման»,- հավելեց նախկին պաշտոնյան։
Երիտասարդները և կազմված փաստաթղթերը ներկայացվել են նախաքննական մարմին:
Սեյսմիկ ծառայությունը 24 ժամյա ռեժիմով իրականացնում է մոնիթորինգ և ռիսկերի գնահատում: Այս մասին գրում է ՀՀ Արտակարգ իրավիճակների նախարարի առաջին տեղակալ Արտյուշ Գրիգորյանը։
Լոռու մարզի Վանաձոր քաղաքում 2022 թվականի նոյեմբերի 25-ին պարեկային ծառայողների և մի խումբ քաղաքացիների միջև տեղի ունեցած ծեծկռտուքից շուրջ 3 ամիս է անցել, ու չնայած նրան, որ տարածքում տեսախցիկներ են եղել, որոնք հստակ արձանագրել են միջադեպը, գործով մեղադրյալներ դեռ չկան:
Թալինի բաժնի կողմից հետախուզվում էր ՀՀ նախկին քրեական օրենսգրքի 268-րդ հոդվածի (Թմրամիջոցների կամ հոգեմետ նյութերի ապօրինի շրջանառությունն առանց իրացնելու նպատակի) մեղադրանքով:
44-օրյա պատերազմից 2.5 տարի անց Հայաստանի Հանրապետության տարբեր դիահերձարաններում՝ զոհված զինծառայողների 80-ից ավելի մասունքներ կան դեռ: ԴՆԹ փորձանմուշ անցած և ծնողների ԴՆԹ կոդի հետ համընկած մասունքները ծնողներն ու հարազատները տարբեր պատճառներով չեն վերցնում, որ հողին հանձնեն: Ոմանք չե՛ն վստահում փորձաքննության արդյունքներին, ոմանք էլ, պաշտոնապես իրենց հանձնված արդյունքների իսկության մեջ համոզվելու համար, սեփական միջոցներով փորձանմուշն այլ երկրներ են ուղարկել:
Հետախուզվում էր ՀՀ քրեական օրենսգրքի 46-254-րդ հոդվածի (Գողությանը հանցակցելը) մեղադրանքով:
Թուրքիայում երկրաշարժի զոհերի թիվը հասել է 1498-ի: Այս մասին հայտնել է Թուրքիայի արտակարգ իրավիճակների կառավարման վարչության (AFAD) ղեկավար Յունուս Սեզերը։
Կատարվում է նախաքննություն։
Խորհրդակցությանը մասնակցել են նաև Անվտանգության խորհրդի քարտուղար Սամվել Շահրամանյանը, ԱՀ նախագահի աշխատակազմի ղեկավար Կարեն Շահրամանյանը, պաշտոնատար այլ անձինք:
Արցախի Հանրապետության պետական նախարար Ռուբեն Վարդանյանն իր ցավակցությունն է հայտնել Սիրիայում և Թուրքիայում փետրվարի 6-ին տեղի ունեցած ավերիչ երկրաշարժի առնչությամբ:
Սիրիայում ավերիչ երկրաշարժի հետևանքով զոհերի թիվը վերջին տվյալներով հասել է 326-ի, վիրավորների թիվը գերազանցել է 1000-ը:
«Առողջության իրավունք» իրավապաշտպան ՀԿ համանախագահներից Անուշ Պողոսյանը լրագրողների հետ հանդիպման ժամանակ խոսել էր գյուղական ամբուլատորիաների մասին:
Վիրջինիա նահանգի Ուլիյամսբուրգ քաղաքում 2022 թվականի նոյեմբերի 28-ին 86 տարեկան հասակում կյանքից հեռացել է Զորյան ինստիտուտի գիտական խորհրդի նախագահ (2004-2022), Զորյան ինստիտուտի՝ Ցեղասպանության եւ մարդու իրավունքների համալսարանական ծրագրի երկարամյա տնօրեն, պրոֆեսոր Ռոջեր Սմիթը։
Օժանդակության կարիք ունեցող ՀՀ քաղաքացիների համար գործում է ԱԳՆ թեժ գի
Աննա Վարդապետյանը ոլորտը համակարգող տեղակալներին հանձնարարել է երկամսյա ժամկետում գույքագրել ութ ամսից ավելի քննվող քրեական վարույթները (ինչպես հսկողական, այնպես էլ վերահսկողական), վեր հանել դրանց ձգձգման պատճառները, սահմանել դրանց կատարման ժամկետներ և արդյունքների մասին զեկուցել գլխավոր դատախազին:
Թուրքիայում տեղի ունեցած երկրաշարժի զոհերի թիվը հասել է 912-ի, ավելի քան 5,3 հազար մարդ վիրավորվել է։ Նման տվյալներ է հրապարակել Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիբ Էրդողանը` ելույթ ունենալով թուրքական հեռուստատեսության ուղիղ եթերում։ Այս մասին հաղորդում է ռուսական ՏԱՍՍ լրատվական գործակալությունը, մանրամասներ ներկայացնելով Էրդողանի հրատապ ելույթից։
Հայաստանը Թուրքիայում տեղի ունեցող երկրաշարժի էպիկենտրոնից բավականին հեռու է գտնվում. Հայաստանի տարածքին վտանգ չի սպառնում, և այս ուժեղ երկրաշարժը չի կարող ազդել Հայասատանի սեյսմիկ իրավիճակի վրա: