Բաժիններ՝

Կանեփն իրենք էին աճեցրել, թմրանյութն էլ պատրաստել է անձամբ օգտագործելու համար…

Արմավիրի բաժնի քրեական հետախույզները ստացել էին տեղեկություն, որ Արմավիր քաղաքի Նալբանդյան փողոցի բնակիչ 63-ամյա մի տղամարդ տնամերձ հողամասում աճեցնում է կանեփ, իսկ տանն ու օժանդակ շինություններում ապօրինի պահում է թմրանյութ:

Արմավիրի մարզային քննչական վարչությունում նախաձեռնվեց քրեական վարույթ: Տեղեկությունը ստուգվեց ու հաստատվեց: Հունվարի 22-ին կատարված զննությամբ տան նկուղում դրված ճամպրուկում հայտնաբերվեց մոտ 35 գրամ կանեփանման զանգված: Տանտերը հաստատեց, որ կանեփն ինքն է աճեցրել, թմրանյութն էլ պատրաստել է անձամբ օգտագործելու համար:

Արմավիրի համայնքային ոստիկանների օպերատիվ տեղեկությունն իրացվեց հունվարի 29-ին:
Ստուգման նպատակով իրավապահները մեկնեցին Նորապատ գյուղ: Տանտերը այցելուներին հրավիրեց տուն և ցույց տվեց տարբեր տեղերում դրված կանեփանման զանգվածներ:
Տունը վերցվեց հսկողության տակ: Նախաձեռնվեած քրեական վարույթի շրջանակում կատարված զննությամբ հացատանը հայտնաբերվեց 144 գրամ կանեփանման զանգված, նաև` ապակե երկու գլանակ:

Այս դեպքում էլ, ըստ տանտիրոջ, կանեփն ինքն էր աճեցրել ու պատրաստել թմրամիջոց` իր համար:

Նմանատիպ մեկ այլ տեղեկություն պարզելու համար Արմավիրի քրեական հետախույզները մեկնեցին Արմավիր քաղաքի Թամանյան փողոց: Նախաձեռնվեց քրեական վարույթ: Տեղեկությունը, որ տանտերը պահում է թմրամիջոցներ, հաստատվեց: Զննությամբ խորդանոցում, ավտոտնակում և ննջարանում հայտնաբերվեցին կանեփանման զանգվածներ:

49-ամյա տանտերը նույնպես ընդունեց, որ կանեփն ինքն է աճեցրել և թմրանյութը պատրաստել է անձնական օգտագործման համար:

Երեք դեպքով էլ հանգամանքները պարզվում են:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն «ոչնչացրեց» Գազայի հատվածում դեռևս պահվող պատանդների ազատ արձակման բոլոր հույսերը՝ Դոհայում ՀԱՄԱՍ-ի առաջնորդների վրա Իսրայելի հարձակումից հետո, հինգշաբթի ՄԱԿ-ում ելույթ ունենալուց առաջ հայտարարել է Կատարի վարչապետ Շեյխ Մոհամմեդ բին Աբդուլռահման Ալ Թանին։ «Հարձակման առավոտյան ես հանդիպեցի պատանդներից մեկի ընտանիքի հետ, – չորեքշաբթի երեկոյան CNN-ին տված հարցազրույցում ասել է Շեյխ Մոհամմեդը։ -Պատանդների հարազատներն ապավինում են այս (հրադադարի) միջնորդության վրա։ Նրանք դրա հետ այլևս հույսեր չեն կապում»։ «Կարծում եմ, որ (երեքշաբթի) Նեթանյահուի քայլը պարզապես ոչնչացրեց այդ պատանդների բոլոր հույսերը»,- հավելել է շեյխը։ ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդը ավելի վաղ «խոր մտահոգություն» էր հայտնել հարվածի առնչությամբ՝ առանց Իսրայելին հիշատակելու, և ընդգծել էր իրավիճակի «սրացումը թուլացնելու» կարևորությունը։ Նա միաժամանակ համերաշխություն էր հայտնել Կատարին և նշել այն «կենսական դերը», որը երկիրը խաղացել է վերջին տարիներին խաղաղության միջնորդական ջանքերում։ Նեթանյահուի Դոհային հասցված հшրվածը ոչնչացրեց պատանդների ազատ արձակման բոլոր հույսերը. Կատարի վարչապետ