
Ինչպե՞ս են քաղաքացիները վերաբերվում երկրում Հնդկաստանի, Պակիստանի քաղաքացիների սրընթաց աճին. Գելափի նոր հարցումը

ՀՀ քաղաքացիների 13.7 տոկոսը լիովին դրական է վերաբերվում երկրում ռելոկանտների առկայությանը՝ հատկապես Հնդկաստանի, Պակիստանի քաղաքացիների սրընթաց աճին. այս պատկերն է արձանագրել «Գելափ ինթերնեյշնել ասոցիացիա»-ի հայաստանյան գրասենյակը:
«GALLUP International Association»-ի Հայաստանում լիիրավ անդամ Էմ Փի ՋԻ ՍՊԸ-ն հունվարի 23-26-ը հեռախոսային հարցումների միջոցով հանրապետությունում հանրության տարբեր հատվածներից հետաքրքրվել է՝ «ՀՀ-ում սրընթաց աճում է տարբեր երկրների ներկայացուցիչների թիվը, մասնավորապես Հնդկաստանից և Պակիստանից: Ինչպե՞ս եք վերաբերվում այս երևույթին»:
Հարցմանը մասնակցած 1101 քաղաքացիների 45.4 տոկոսն ավելի շուտ դրական է գնահատել այդ երևույթը, 37.8 տոկոսը՝ բացասական: