Ֆիննախն իր ֆավորիտ ընկերությանն առանց մրցույթի պատվիրակել է շենքերի մաքրման ծառայություններ
Ֆինանսների նախարարությունն օրերս շենքերի մաքրման ծառայություններ է ձեռք բերել ոչ մրցակցային՝ հրատապ մեկ անձ ընթացակարգով: Հունվարի 31-ին կնքված պայմանագրի գինը 4 միլիոն 641 հազար դրամ է:
Այս գումարով մատակարար ընկերությունը` «Ռիելթի մենեջմենթ քոմփանի» ՍՊԸ-ն, որը, ըստ իրավաբանական անձանց e-register համակարգի՝ ստեղծվել է ընդամենը 2020 թվականին և արդեն հասցրել է տասնյակ պայմանագրեր կնքել հենց ֆինանսների նախարարության հետ, մաքրման ծառայություններ կիրականացնի Ֆինանսների նախարարության՝ Մելիք-Ադամյան 1 հասցեում գտնվող վարչական շենքում:
«Ռիելթի մենեջմենթ քոմփանի» ՍՊԸ-ի 100 տոկոս բաժնեմասը մինչև 2023 թվականը պատկանել է Կարեն Զաքարյանին, այժմ ընկերության իրական շահառուն Նարինե Վարդանյանն է՝ նրա կինը: