Կարմիր Խաչի միջազգային կոմիտեից վստահեցնում են, որ աշխատում են Լաչինի միջանցքի երկայնքով շտապ բուժօգնության և շտապօգնության ծառայությունների շարունակականությունն ապահովելու ուղղությամբ:
Գեղարքունիքի մարզի Ազատ գյուղի տարածքում տեղակայված ՀՀ ՊՆ N զորամասի ինժեներասակրավորային վաշտի կացարանում տեղի ունեցած հրդեհի հետևանքով տարբեր աստիճանի վնասվածքներ ստացած զինծառայողների առողջական վիճակը բավարար է:
Մինչ այսօր Կարմիր խաչի միջազգային կոմիտեի միջնորդությամբ և ուղեկցությամբ Արցախից Հայաստան են տեղափոխվել ընդհանուր 64 հիվանդ։
Հայտերի ներկայացման վերջնաժամկետը 2023 թվականի փետրվարի 16-ի ժամը 11:00-ն է, իսկ ներկայացման կարգը նախատեսված է վերոհիշյալ նախաորակավորման հայտարարությամբ:
Երևանի աղբահանության և սանիտարական մաքրման համայնքային հիմնարկի երկու աշխատակից Ավան-Առինջում իրենց աշխատանքը կատարելու ընթացքում դանակահարվել են:
Փետրվարի 2-ին՝ ժամը 09։00-ի դրությամբ, Բաղրամյանի, Թալինի, Անիի, Արթիկի, Ախուրյանի, Աշոցքի, Աշտարակի, Ապարանի, Նաիրիի, Արագածի, Սպիտակի, Ստեփանավանի, Տաշիրի և Հրազդանի տարածաշրջաններում ձյուն է տեղում։
ՀՀ գլխավոր դատախազությունը հայտնում է, որ 2002-2014 թվականներին «Հայկական ատոմային էլեկտրական կայան» ՓԲԸ-ի գլխավոր տնօրենի պաշտոնը զբաղեցրած Գ.Մ.-ն իրեն վստահված միջոցներից վատնման եղանակով հափշտակել է առանձնապես խոշոր չափերի՝ 1 մլն 27 հազար 470,9 ԱՄՆ դոլար (383 մլն 883 հազար 678 դրամ):
Հետախուզվողի հայտնաբերման մասին հայտնվել է ՀՀ-ում Ինտերպոլի ԱԿԲ և դատախազությանը:
Ոստիկանության Արարատի բաժնի քրեական հետախույզները ձեռնարկած միջոցառումների շնորհիվ հունվարի 31-ին Երևան քաղաքի Անդրանիկի փողոցում հայտնաբերել և բաժին են տեղափոխել 32-ամյա Արմեն Ա.-ին:
Երբ Ադամն ու Եվան, չանսալով Աստծո պատվերին, կերան արգելված պտուղը, Տերը նրանց պատժեց․ «Քո հացը քո երեսի քրտինքով ուտես, մինչև որ վերադառնաս դեպի հողը, որից առաջացար. քանի որ հող էիր, հող էլ դառնաս» (Ծննդ․ 3։19)։ Ապա Աստված դուրս հանեց նրանց դրախտից՝ «մշակելու հողը, որից առաջացել էր» (Ծննդ․ 3։23)։
Հայաստանում նախորդ տարի անշարժ գույքի շուկայում ակտիվություն է նկատվել, իրականացված գործարքների թիվն աճել է, առուվաճառքի 52 հազարից ավելի գործարքներից ավելի քան 4900-ի կողմ են հանդիսացել օտարերկրյա քաղաքացիներ, ընդ որում` օտարերկրյա քաղաքացիներից ամենաշատ անշարժ գույք ձեռք բերել են ռուսաստանցիները:
Իրանում դատարանը ավելի քան 10 տարվա ազատազրկման է դատապարտել մի երիտասարդ զույգի, որը Թեհրանի գլխավոր տեսարժան վայրերից մեկի առջև նկարահանված տեսահոլովակում գրկախառնվում է ու պարում, ինչը դիտվում է որպես իշխող ռեժիմի դեմ դիմադրության խորհրդանիշ, ասել են ակտիվիստները: Այս մասին գրում է The Guardian-ը:
Երուսաղեմում հայերի և Հայոց պատրիարքարանի վրա հարձակումներն իրականացվել են մի քանի ծայրահեղականների կողմից, որոնք ոչ մի կերպ չեն ներկայացնում իսրայելական բազմակարծ և բազմազան հասարակությունը: Այս մասին իր թվիթերյան միկրոբլոգում գրել է Հայաստանում Իսրայելի դեսպան Յոել Լիոնը:
Խափանման միջոցը՝ բացակայելու արգելք:
Վահագն Խաչատուրյանի հրամանագրով՝ Արմեն Գյոզալյանը նշանակվել է Հատուկ բանակային կորպուսի հրամանատար՝ ազատվելով Հայաստանի Հանրապետության զինված ուժերի գլխավոր շտաբի օպերատիվ գլխավոր վարչության պետ-Հայաստանի Հանրապետության զինված ուժերի գլխավոր շտաբի պետի տեղակալի պաշտոնից:
Արմեն Դ.-ի ներկայանալու մասին հայտնվել է հետախուզումը նախաձեռնողին:
Ադրբեջանի կողմից հունվարի 27-ին հայկական կողմին փոխանցված զոհված հայ զինծառայողի մարմինը նույնականացվել է: Զոհված զինծառայողը սեպտեմբերյան մարտերի ընթացքում զոհված Վահե Թորոսյանն է։ Այս մասին հայտնել է Քննչական կոմիտեի նախագահի մամուլի քարտուղար Գոռ Աբրահամյանը։
Երևանի Հրաչյա Ղափլանյանի անվան դրամատիկական թատրոնի գեղարվեստական ղեկավար Արմեն Խանդիկյանի առաջարկով հունվարի 31-ին գեղարվեստական խորհուրդը քննարկել է ՀՀ վաստակավոր արտիստ, բեմադրիչ Գրիգոր Խաչատրյանին թատրոնի գլխավոր ռեժիսոր նշանակելու հարցը: Խորհուրդը միաձայն դրական կարծիք է տվել: Այս մասին հաղորդագրություն է զետեղված թատրոնի «Ֆեյսբուք»-ի պաշտոնական էջում: Գրիգոր Խաչատրյանը 1992 թվականին ավարտել է Անդրեյ Սախարովի անվան 69 միջնակարգ դպրոցը։ […]
Արցախի միրգ-բանաջարեղենի խանութները բացվել են՝ նարինջ ու մանդարին են վաճառում
Էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը համաձայն չէ այն կարծիքների հետ, թե մարդիկ այսօր ավելի վատ են ապրում։
ՀՀ քաղաքաշինության, հրդեհային և տեխնիկական անվտանգության տեսչական մարմինն անցյալ տարի «Մալաթիա» տոնավաճառում անցկացրած ստուգումներից հետո որոշում էր կայացրել՝ փետրվարի 1-ից կասեցնել տոնավաճառի գործունեությունը, քանի որ տնտեսվարողն արձանագրված 17 խախտումից մի քանիսը չէր վերացրել։ Տոնավաճառի աշխատակիցները, սակայն, դեմ են որոշմանը և այսօր բողոքի ակցիա էին կազմակերպել:
Օդի ջերմաստիճանը փետրվարի 3-4-ի գիշերն աստիճանաբար կնվազի 5-7 աստիճանով:
«Տեսչական մարմնի պետն ընդունեց ինձ և 15 աշխատակիցներին, զրուցեցինք բավականին երկար: Մի ընդհանուր եզրակացության եկանք, որ տեսչական մարմինը նորից մասնագետներ է ուղարկում մեզ մոտ, առաջնային թերություններն արագ վերացնենք,- 168.am-ի հետ զրույցում նշեց «Մալաթիա» տոնավաճառի տնօրեն Սամվել Ավետիսյանը՝ հավելելով, որ մնացած աշխատանքների համար (ծխատարներ և դրանց առնչվող մի քանի բան) պետք է նախահաշիվ ներկայացնեն,- Պետք է հաստատեն և տեսնենք՝ ի վիճակի՞ ենք (մեծ գումարների հետ է կապված), ուրեմն կշարունակենք աշխատել, եթե նախահաշիվն իմանալուց հետո տեսնենք՝ ի վիճակի չենք, ուրեմն ասենք՝ չենք կարող այդ ծախսը դնել»:
Փետրվարի 1-ից ընտանեկան/սոցիալական նպաստների վճարման, անձի ֆունկցիոնալության գնահատման և «Հայփոստից» կենսաթոշակի անկանխիկ վճարման գործընթացներում փոփոխություններ են իրականացվում։
Մինչդատական քրեական վարույթի օրինականության նկատմամբ հսկողություն իրականացնող դատախազի կողմից 2023 թվականի փետրվարի 1-ին որոշում է կայացվել ՀՀ ՊՆ N զորամասի ինժեներական ծառայության սպա, կապիտան Ե.Հ.-ի նկատմամբ հարուցել հանրային քրեական հետապնդում:
Վարորդներին խորհուրդ է տրվում երթևեկել բացառապես ձմեռային անվադողերով։
Նախ շատերը չգիտեն, որ այդ տոնավաճառի սեփականատերերը թունդ ընդդիմադիր են այս իշխանությանը, ակտիվ մասնակցություն են ունեցել բողոքի բոլոր ակցիաներին, իսկ տոնավաճառի փակումն ունի լայն քաղաքական ենթատեքստ, որի նպատակն է պատժել իրենց դեմ դուրս եկած ընդդիմադիր գործարարներին:
Այսօր ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նիստում քննարկվեց Կառավարության հեղինակած «Թմրամիջոցների և հոգեմետ (հոգեներգործուն) նյութերի մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին նախագիծը: Քննարկումից հետո որոշվեց 2 ամիս հետաձգել նախագծի ընդունումը՝ շահագրգիռ անձանց հետ աշխատանքային քննարկում իրականացնելուց հետո։
ՀՀ քաղաքաշինության, հրդեհային և տեխնիկական անվտանգության տեսչական մարմինն անցյալ տարի «Մալաթիա» տոնավաճառում անցկացրած ստուգումներից հետո որոշում էր կայացրել փետրվարի 1-ից կասեցնել տոնավաճառի գործունեությունը, քանի որ տնտեսվարողն արձանագրված 17 խախտումից մի քանիսը չէր վերացրել։ Տոնավաճառի աշխատակիցները, սակայն, դեմ են որոշմանը և բողոքի ակցիա են կազմակերպել: