Բաժիններ՝

Տեղացող ձյան պատճառով Երևան-Մեղրի ճանապարհին առաջացած խցանումից դուրս է բերվել 10 մարդատար և 3 բեռնատար ավտոմեքենա

Սյունիքի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն տեղեկություն է ստացվել, որ Երևան-Մեղրի ավտոճանապարհի Գորիս-Հարժիս հատվածում՝ խաչմերուկում, առկա է խցանում. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Այս մասին հաղորդագրություն է տարածել Ներքին գործերի նախարարության փրկարար ծառայությունը՝ կից հրապարակելով լուսանկարներ և տեսանյութ, որոնցից պարզ է դառնում, որ խցանումն առաջացել է տեղացող առատ ձյան պատճառով: Դեպքի վայր մեկնած փրկարարները պարեկային ծառայության աշխատակիցների հետ արգելափակումից դուրս են բերել 10 մարդատար և 3 բեռնատար ավտոմեքենա, որոնք շարունակել են ընթացքը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հոկտեմբեր 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Սեպտեմբեր   Նոյեմբեր »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031