Ադրբեջանը հրետակոծել է Արցախում ռուս խաղաղապահների տեղակայման վայրերից մեկը և մեքենան. կան զոհեր
Արցախում Ադրբեջանի լայնամասշտաբ հարձակման հետևանքով առնվազն 5 երեխա է զոհվել։ X–ի իր միկրոբլոգում տեղեկությունը հրապարակել է Արցախի նախկին պետնախարար, նախկին ՄԻՊ Արտակ Բեգլարյանը։ Նրա տեղեկություններով` ևս 13 երեխա վիրավոր է։
Պաշտպանի աշխատակազմի կողմից իրականացվող մշտադիտարկմամբ արձանագրվել է, որ իրավապահ մարմինների կողմից կատարված առանձին հրապարակումներում ուղղակիորեն մատնանշվում են ենթադրյալ հանցանքների կատարման մեջ կասկածվող անձանց նույնականացնող տվյալներ՝ սոցիալական ցանցերում վերջիններիս օգտահաշիվների տվյալները, անունը, ազգանունը, և այլ անձնական տվյալներ, իսկ որոշ դեպքերում նաև՝ անձանց լուսանկարները։
«Հայկական ժամանակ»-ի տեղեկություններով՝ սեպտեմբերի 23-ին Երևանում նախատեսված աշխարհահռչակ ռեփեր Snoop Dogg-ի համերգը կհետաձգվի:
Բժիշկ Կ․ Վարդապետյանը շնորհակալություն է հայտնում Այգեհովիտ գյուղի վարչական ղեկավար Լևոն Գրիգորյանին և համայնքի բնակիչներին՝ բժշկին օգնելու համար։
Վերջիններս իրենց իրավունքների պաշտպանության անհրաժեշտությամբ պայմանավորված՝ առաջնային անվճար իրավաբանական օգնություն ստանալու համար, կարող են կապ հաստատել խմբի փաստաբանների հետ հետևյալ հեռախոսահամարով ՝ 033-600-714:
Ագրեսիվ վարքագծի դրսևորմամբ և հրահրմամբ հավաքն աստիճանաբար վերածվել է զանգվածային անկարգությունների, որոնք դրսևորվել են խաղաղ հավաք անցկացնելու, հասարակական կարգը պահպանելու վերաբերյալ իրենց ծառայողական պարտքը կատարող ոստիկանության ծառայողների օրինական պահանջներին չենթարկվելու, դեպի Կառավարության շենքի մուտքի դռները ոստիկանական պատի ուղղությամբ զանգվածային մեծ ճնշում գործադրելով քաշքշոցների, Կառավարության շենքի և ոստիկանների ուղղությամբ մեծ քանակությամբ քարեր, շշեր, այլ առարկաներ նետելու միջոցով։
Օդի ջերմաստիճանը սեպտեմբերի 20-ին կբարձրանա 2-3, Լոռիում, Տավուշում, Սյունիքում և Լեռնային Ղարաբաղում՝ 4-6 աստիճանով։
Այս պահին Եվրոպայից Հայաստան «Wizz Air» ավիաընկերության ոչ բոլոր չվերթներն են չեղարկված: «Արմենպրես»-ի հետ զրույցում այս մասին նշեց «Զվարթնոց» oդանավակայանի մամուլի քարտուղար Լուսինե Մողրովյանը՝ հավելելով, որ ավիաընկերությունից պարզաբանում չունեն:
Ամենայն հայոց կաթողիկոսի տնօրինությամբ հայաստանյան եկեղեցիներում պարբերաբար կատարվելու են ամենօրյա աղոթքներ՝ ի զորակցություն Արցախի ժողովրդի։ Այս մասին հայտնում է Մայր աթոռի տեղեկատվական համակարգը։
«Սաղ գիշեր ռմբակոծել են: Այսօր էլ նորից նույնն է, ոչ մի բան չի փոխվել: Վիճակը գնալով ավելի է վատանում»,- 168.am-ի հետ զրույցում ասաց Արցախցի մեր հայրենակից Գոհար Հայիրյանը, որն իր երեխաների ու էլի մի քանի ընտանիքի հետ միասին, արդեն երկրորդ օրն է՝ անցկացնում են հարևանի նկուղում:
Ունենք կառավարություն, թող իշխանությունը հարցերը լուծի. ձեր կարծիքը մի փաթաթեք մեզ վրա. ՀՊՏՀ դասախոս
Որ ձեր երեխաները վաղը հարցնեն՝ ինչ էիք անում, որ Արցախում ցեղասպանություն էր, կասեք՝ դաս էինք անում
10։00-ին Արամ Ա կաթողիկոսի և Կիլիկյան Ուխտի միաբան հայրերի մասնակցությամբ Մայրավանքի Ս. Գրիգոր Լուսավորիչ Մայր Տաճարում կայանալիք արարողության ընթացքում Վեհափառ Հայրապետը հայրապետական պատգամը կուղղի հայ ժողովրդին՝ անդրադառնալով Արցախի դեմ Ադրբեջանի սանձազերծած պատերազմին
Շատ ոգևորիչ էր, որ բացի ուսանողներից, նաև դասախոսներ միացան դասադուլին. Նարե Սիմոնյան
Էս հավաքույթը պետք էր կազմակերպել Լաչինը փակվելու 1-ին օրը. ԵՊՀ դասախոսը արդարացնում է իրենց կեցվածքը
ԵՊՀ դասախոսը դուռը փակեց արցախցի ուսանողների դեմքին
Ես չեմ ուզում դուք տեսնեք այն, ինչ ես եմ տեսել. արցախցի ուսանողը՝ ԵՊՀ ուսանողներին
Ես Արցախի քաղաքացի եմ, վեր կացեք, իմ արյունը ձեր արյունից է. արցախցի ուսանողը՝ ԵՊՀ ուսանողներին
Դուրս եկեք, դասը խանգարում եք. ԵՊՀ ճերմակահեր դասախոս
Արցախի խաղաղ բնակավայրերը շարունակում են մնալ ադրբեջանական զինուժի ուղիղ թիրախում։
Կենսական ենթակառուցվածքների կանխամտածված թիրախավորումը, որն ավելի շատ տառապանքներ ու զրկանքներ է պատճառում խաղաղ բնակչությանը, Ադրբեջանի հերթական ահաբեկչությունն է։
Արցախի ՄԻՊ Գեղամ Ստեփանյանը գրում է։
Մինչ այդ տեղեկություններ կային, որ թշնամին գրավել է նաև Ամարասի վանքը։
Տեղի կունենան առանձնազրույցներ բերման ենթարկված քաղաքացիների հետ, կուսումնասիրվեն նրանց բերման ենթարկելու հիմքերն ու իրավունքների ապահովման վիճակը, ինչպես նաև այդ առնչությամբ կազմված փաստաթղթերը։
Ադրբեջանական ագրեսիայի արդյունքում զոհվել է ԼՂ Մարտունու քաղաքապետ Ազնավուր Սաղյանը։
Կառավարության առջև այսօր՝ սեպտեմբերի 19-ին, բողոքի ակցիա իրականացնող քաղաքացիների նկատմամբ ոստիկանության լուսաձայնային նռնակների կիրառելու հետևանքով մի շարք քաղաքացիներ վնասվածքներ են ստացել։
ԱԺ պատգամավոր Քրիստինե Վարդանյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․ «Ուժայինները վնասվածքներ են հասցրել նաև Գեղամ Մանուկյանին:
Կառավարության շենքի մոտ սեպտեմբերի 19-ին բախումների հետևանքով նախնական տվյալներով տուժել է 34 անձ, որից 16-ը ոստիկան, 18-ը քաղաքացիական անձինք: Այս մասին հայտնում է ՀՀ առողջապահության նախարարությունը։
Հանրապետության հրապարակում շարունակվող զանգվածային հավաքի ընթացքում ոստիկանության ծառայողների կողմից օպերատիվ տվյալների իրացման արդյունքում հավաքի երեք մասնակիցների մոտ հայտնաբերվել են սառը զենքեր՝ դանակներ։