Հիմա բանը հասել է այնտեղ, որ դատախազությունը սպասում է հոգեւորականի կողմից ներկայացվելիք փաստաթղթերին, որոնք կհիմնավորեն, որ Կճոյանի ունեցվածքն օրինական է։
Լաչինով հումանիտար բեռներ անցկացնելու արգելքից հետո Արցախում ճգնաժամային իրավիճակ է՝ առաջին անհրաժեշտության ապրանքների դեֆիցիտ։
Քաղաքաշինության կոմիտեն քննարկման է ներկայացրել «Շինարարության գնագոյացման մեթոդաբանության արդիականացման հայեցակարգը և դրանից բխող միջոցառումների ծրագիրը հաստատելու մասին» նախագիծը:
Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենան, դադարեցրել գազի արտահոսքը, դուրս բերել տուժածին և մոտեցրել շտապօգնության մեքենային. վերջինս հոսպիտալացվել է «Արմենիա» ՀԲԿ
«Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերությունը տեղեկացնում է, որ հունիսի 22-ին պլանային նորոգման աշխատանքներ իրականացնելու նպատակով ժամանակավորապես կդադարեցվի հետևյալ հասցեների էլեկտրամատակարարումը`
Խափանման միջոցը՝ կալանք:
Գյումրեցիները՝ Ազատանում․ Ախուրյանի և Ամասիայի ոստիկանները հայտնաբերել են շոկո տեսակի թմրանյութ:
Հայտնաբերման մասին հայտնվել է հետախուզումը նախաձեռնողին:
TBC Capital-ի հետազոտության համաձայն, 2023 թվականի մայիսին բնակելի անշարժ գույքի շուկան հասել է բարձր ցուցանիշների։
Հոգեկիրը նա է, ով ունի Աստծու Հոգին, նկատում է այն ամենն, ինչի կողքով անցնում է։ Նա ամբողջովին տեսողություն է, ամբողջովին հոտառություն։ Բոլոր զգայարանները կենդանի են, բայց կենդանի են Աստծու Հոգու մեջ։ Նա ուրիշ է։ Նա ամեն ինչ տեսնում է և ամեն բան լսում։ Տեսնում է թռչուններին, քարերը, թիթեռին․․․ Որևէ բանի կողքով անցնելիս ամեն ինչ զգում է, օրինակ՝ բույրը։
Հանցագործության գործիք մուրճը հայտնաբերվել է:
Արցախի Հանրապետության շրջաններում հովհարային անջատումների պատճառով խմելու ջրի խնդիր է հասունանում: Այդ մասին նշված է Արցախի Հանրապետության կառավարության տեղեկագրում՝ Ադրբեջանի կողմից Արցախի շրջափակման 191-րդ օրվա վերաբերյալ:
Մասնավորապես՝ Մարտունու շրջանի որոշ գյուղերում մոտ մեկ ամիս է, ինչ ջրի սղության խնդիր կա․ հիմնականում օրական երկու ժամ է ջուր մատակարարվում բնակիչներին։
Ըստ տեղեկագրի՝ Հանրապետության շրջանների վարչակազմերի պատասխանատուներն ահազանգում են, որ Արցախի 71 գյուղում ջուրը մեխանիկական եղանակով է հավաքվում։ Խնդրի լուծման տարբերակ է պոմպակայաններում դիզելային գեներատորների տեղադրումը, ինչը դիզվառելիքի սղության պայմաններում հնարավոր չէ։ Ոլորտի պատասխանատուի հավաստմամբ՝ համեմատաբար բարվոք է իրավիճակը Ստեփանակերտում:
«Արցախպրես»-ի հետ զրույցում «Ջրմուղ-կոյուղի» ՓԲ ընկերության տնօրեն Գագիկ Պողոսյանը նշել է, որ առ այսօր մայրաքաղաքում խմելու ջրի խնդիր չի եղել։
«Մեր հիմնարկը մինչ օրս շարունակում է անխափան գործունեություն իրականացնել։ Քանի որ մենք ջուրն ամբարելու համար համապատասխան տեղ չունենք, օգտագործում ենք օրվա կարգավորիչ ջրավազանները, այդ իսկ պատճառով վերջին շրջանի առատ տեղումները մեծ հաշվով ջրի ծավալների ավելացման համար նշանակություն չունեն, սակայն կարևոր են, քանի որ դրական են ազդում օդի խոնավության պահպանմանը և ջրի չգոլորշիանալու վրա»,-պարզաբանել է «Ջրմուղ-կոյուղի» ՓԲ ընկերության տնօրենը:
Նա նաև հորդորել է բնակչությանը ժամանակին կատարել սպառած ջրի դիմաց վճարումները։
«Նվիրիր կարդալու րոպեներ» նախագիծը մեկնարկել է մարզում բնակվող սոցիալապես անապահով ընտանիքների երեխաների զարգացմանն ի նպաստ՝ ոչ ֆորմալ կրթություն, ինքնազարգացում, ընթերցանության հանդեպ հետաքրքրություն և սոցիալիզացման յուրատիպ բովանդակություն և միջավայր ապահովելու համար։
2023թ. հունիսի 21-ին տեղի է ունեցել փաստաբանների ակումբի նիստ, որին ներկա փաստաբանները ներկայացրել են իրենց մտահոգությունները՝ փաստաբանների նկատմամբ բռնության դեպքերի կապակցությամբ:
72 տարեկան հասակում սրտամկանի ինֆարկտից մահացել է «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Վիգեն Խաչատրյանը:
Հունիսի 21-ին, ժամը 17:57-ին Վայոց ձորի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Ջերմուկ քաղաքում՝ «Սուրբ Գայանե» եկեղեցու մոտակայքում, տեղի է ունեցել ՃՏՊ. կան տուժածներ: Հայտնում են ՆԳՆ փրկարար ծառայությունից:
Ամերիկացի գեներալ Մայքլ Վեներդիի գլխավորած պատվիրակությունը շրջել է զորամասի տարածքում
Ձկան նմուշների հետազոտությամբ հայտնաբերվել է ձկների «Աերոմոնոզ» վարակիչ հիվանդությունը, որը զոոնոզ չէ՝ մարդուն չի փոխանցվում։
Դանակահարություն վերելակի մոտ
Դեպքի բոլոր մասնակիցների ինքնությունը ճշտված է, այլ հանգամանքներ պարզվում են շարունակվող նախաքննությամբ:
Ապրիլի սկզբին Հուսեյն Ախունդովն ադրբեջանցի մեկ այլ զինծառայող՝ Ագշին Բաբիրովի հետ Նախիջևանից Սյունիք էին ներթափանցել, որոնց հետագայում հայտնաբերել էին տեղի բնակիչները։
Պապս չէր թողնում մեր ձորակով թուրք անցներ:
Արցախն արդեն յոթ օր է լիակատար պաշարման մեջ է
Փոքր ժամանակ մեզ դրսից հազիվ էին տուն բերում՝ հիմա բոլորը ֆեյսբուքներում են. իշխանական պատգամավոր
Փաստորեն հարսանիքներին այլևս հրավառություն չի լինելու՞. Աղազարյանը՝ Սիսակ Գաբրիելյանին
Ամպրոպի ժամանակ՝ քամու ուժգնացում՝ 15-18 մ/վ արագությամբ։
Ռուսաստանաբնակ հայազգի տիեզերագնաց Հարություն Կիվիրյանի ասուլիսը. ՀԻՄԱ
Է. Ա.-ին մեղադրանք է ներկայացվել ՀՀ քրեական օրենսգրքի 436-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ և 3-րդ կետերով: Նա իրեն լիովին մեղավոր է ճանաչել ներկայացված մեղադրանքում և տվել խոստովանական ցուցմունքներ:
ՀՀ Կադաստրի կոմիտեն տեղեկացնում է, որ հանրապետության մարզերում մինչև 2021թ-ը կառուցված ինքնակամ շինություններն օրինականացնելու համար անհրաժեշտ է պարտադիր կերպով դրանք հաշվառել Կադաստրի կոմիտեում՝ կառավարության կողմից սահմանված հաշվառման կարգի համաձայն:
2023 թվականի հունիսի 13-ին Հակակոռուպցիոն կոմիտեում նախաձեռնվել է քրեական վարույթ՝ 18.04.2003 թվականին ընդունված Քրեական օրենսգրքի 308-րդ հոդվածի 2-րդ մասի հատկանիշներով (պաշտոնեական լիազորությունները չարաշահելը):