Հետագա միջոցառումներով 47-ամյա տղամարդը հայտնաբերվել, առողջությանը վնաս պատճառելու կասկածանքով ձերբակալվել և տարվել է Մաշտոցի բաժին:
ԱՄՆ մայրաքաղաք Վաշինգտոնում մարտի առաջին տասնօրյակում կկայանա Հայաստանի Հանրապետության և Ամերիկայի Միացյալ Նահանգների միջև առևտրի և ներդրումների հարցերով աշխատանքային խմբի հերթական նիստը։
«Ցանկացած խախտում, որի համար բալեր նախատեսված չէ՝ մարդկանց բաժանում է երկու խմբի։ Առաջին խմբում այն մարդիկ են, որոնք գումար չունեն և իրենց համար գումարով տուգանելը կանխարգելիչ, ինչ-որ տեղ էլ՝ պատժիչ միջոց է։ Իսկ մարդկանց մյուս խումբը գումար ունի, և լուսաթափանցելիության համար տուգանվում են և դրան ուշադրություն չեն դարձնում։ Այսինքն՝ «պլյոնկան» հանում, տուգանում են, այդ մարդիկ հաջորդ օրը կրկին «պլյոնկա» են կպցնում։ Այս տեսանկյունից օրենքի փոփոխությունը կարծես թե որոշ համաչափություն է մտցնում։
Ս․թ․ փետրվարի 28-ին՝ ժամը 05։15-ի սահմաններում, Սյունիքի մարզի Տեղ համայնքի հատվածում ՀՀ ՊՆ զինծառայողների կողմից հայտնաբերվել էր Հայաստան-Ադրբեջան պետական սահմանը հատած ադրբեջանական զինված ուժերի զինծառայող Ռուսլան Էլդանիս-Օղլու Փենախովը:
«15.02.2021թ Քանաքեռ-Զեյթուն ԲԿ-ի Պլաստիկ վերականգնողական և Միկրովիրաբուժության բաժանմունքը անվանակոչվեց որդուս՝ աշխարհին հայտնի դարձած հրետանավոր, Արցախի հերոս Ալբերտ Հովհաննիսյանի անունով։ԵՎ հենց այդ բաժանմունքում էլ բուժվել են 200-ից ավել զինվորներ։
Ելնելով վերոգրյալից՝ միջնորդություն է ներկայացվել հսկող դատախազին՝ Ռուսլան Փենախովի նկատմամբ հարուցված քրեական հետապնդումը դադարեցնելու մասին, որը բավարարվել է։
Համիկ Խ.-ն տեղափոխվել է ՆԳՆ ոստիկանության Երևան քաղաքի վարչության ՁՊՎ, ինչի մասին հայտնվել է գլխավոր դատախազությանը և հետախուզումը նախաձեռնողին:
Արթուր Հ.-ի ներկայանալու մասին տեղեկացվել է հետախուզումը նախաձեռնողին:
Համագործակցելով միմյանց հետ, ԵՄ երկրների ֆերմերները շարունակում են ընդլայնել իրենց մեծ թափ ստացած բողոքի ցույցերը: Նրանք ԵՄ և իրենց երկրների ղեկավարությանը ներկայացնում են մի շարք պահանջներ, որոնցից են՝ Ռուսաստանի Դաշնության նկատմամբ սահմանված որոշ պատժամիջոցների (մասնավորապես՝ պարենային ապրանքների նկատմամբ կիրառվող էմբարգոյի) վերացումը, երկիր էժան գյուղմթերքների ներմուծման արգելումը, բյուրոկրատական քաշքշուկների բացառումը, ծախսերի աճի և ԵՄ-Կանաչ գործարքի վերացումը:
Ծանուցում.Հանցանքի համար մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
Խափանման միջոցը՝ կալանք:
Գյուղատնտեսության նախկին փոխնախարար Աշոտ Հարությունյանի փոխանցմամբ՝ այս պահին Արագածոտնի մարզի Կարբի, Օհանավան, Նոր Գեղի, Եղվարդ և այլ գյուղերում տոննաներով խնձոր է պահեստավորված, քանի որ մարդիկ չեն կարողանում այն իրացնել։
Դեպքի փաստով ՀՀ Քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Արաբկիրի քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ։
Մարտի 4-ի, 5-ի և 8-ի ցերեկը, 6-ին, 9-ին առանձին շրջաններում սպասվում են տեղումներ։
Կրեմային հրուշակեղենի արտադրական գործունեությունը կասեցվել է՝ մինչև հայտնաբերված խախտումը վերացնելը։
Կայքի տեղեկություններով ոստիկանները պարզել են պարեկների կողմից վնասազերծված Արագածոտնի մարզի բնակիչ 26-ամյա Արայիկ Շ․-ի հանցակցի ինքնությունը, ով Կոտայքի մարզի բնակիչ 26-ամյա Արթուր Բ․-ն է, ում հայտնաբերելու համար ոստիկանները աշխատանքներ են կատարում։
#ՀԻՄԱ. Լվովյան փողոցի բնակիչների բողոքի ակցիան՝ Երևանի քաղաքապետարանի մոտ
Նախորդ շաբաթվա ընթացքում Երևանին է վերադարձվել «Կասկադ» համալիրի վերջին հատվածը՝ շուրջ 11․5 հեկտար տարածքով։ Երևանի քաղաքապետարանի գործակարգավարական խորհրդակցության ժամանակ այս մասին հայտնեց Տիգրան Ավինյանը։
Օմբուդսմենը հայտարարել է, որ ականները շարունակում են լուրջ վտանգ ներկայացնել քաղաքացիական և զինվորականների կյանքին և առողջությանը։
Կանանց միջազգային օրը՝ մարտի 8-ին, Երևանի հասարակական տրանսպորտով ուղևորությունները կանանց համար կլինեն անվճար։
Երևանի քաղաքապետարանի գործակարգավարական նիստը’ ՈւՂԻՂ
Մինչև մարտի 5-ը ճանապարհի վերանորոգման աշխատանքներով պայմանավորված Մ-6 մայրուղու Վանաձոր-Ալավերդի ճանապարհահատվածի մոտ 38-40-րդ կմ փակ է լինելու ավտոբուսների և կցորդով կամ կիսակցորդով բեռնատար ավտոմեքենաների համար։ Շրջանցիկ ավտոճանապարհը կգործի Նոյեմբերյան քաղաքով։
Մարտի 3-ին, ժամը 22:02-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևանի Գարեգին Նժդեհի փողոցում տեղի է ունեցել ՃՏՊ, կան տուժածներ․ անհրաժեշտ է փրկարարների օգնությունը։
Սպառած էլեկտրաէներգիայի, անջատումների, Ձեր իրավունքներին կամ պարտականություններին վերաբերող, ինչպես նաև այլ հարցերի առնչությամբ կարող եք զանգահարել 1-80 և 0 8000 0 180 շուրջօրյա գործող հեռախոսահամարներով:
Հայտնաբերման մասին տեղյակ է պահվել հետախուզումը նախաձեռնողին:
Երբ չենք շփոթում ճգնավորի և հոգևորականի կերպարները և դիտում ենք եկեղեցականի ծառայությունն առանց հոգևորականի կերպարի չափազանց իդեալականացման, տեսնում ենք, որ ունենք լավ հոգևորականներ, ովքեր ծառայում են` ի փառս Աստծո, հանուն ազգի և Սուրբ Եկեղեցու: Հնարավոր մոլորությունների դրսևորումից խուսափելու համար եկեղեցականներն իրենք պետք է մեծապես զգույշ լինեն, որպեսզի գայթակղության առիթ չդառնան այս կամ այն հավատացյալի համար: Եպիսկոպոսի ձեռնադրության կարգի մեջ հրահանգ է տրվում այնպիսի վարք դրսևորելու, որպեսզի հավատացյալների շրջանում սին բամբասանքների տեղիք չտան:
Թուրքական մեդիայում շրջանառվող լուրերի համաձայն՝ Թուրքիայում որակյալ աշխատուժի ճգնաժամ կա: Որպես աշխատուժի ճգնաժամի ձևավորման երկու լրջագույն պատճառ նշվում է ներքին աշխատուժի արտագաղթն ու Թուրքիայում անօրինական ներգաղթյալների աշխատանքի տեղավորվելը:
Նա ներկայացվել է Տավուշի մարզային քննչական վարչություն:
Փրկարար ծառայությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում կան փակ ավտոճանապարհներ։
Մարտի 3-ին, ժամը 14:46-ին Գեղարքունիքի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Վարդենիս քաղաքի Չարենցի փողոցում այրվում է կուտակած անասնակեր։