Գյումրիում կասեցվել է վտանգավոր սննդամթերքի թողարկումը

Գյումրի քաղաքի «ԱՐԹ-ՀԵՍՏԵԼ» ընկերությանը պատկանող կրեմային հրուշակեղենի արտադրամասում կատարված ստուգման ընթացքում առկա արտադրատեսակներից կատարվել է նմուշառում և ներկայացվել լաբորատոր փորձաքննության։

Ինչպես տեղեկանում ենք ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի տարածած հաղորդագրությունից, Փորձարկման արդյունքում տորթ «Նութելլա» արտադրատեսակի նմուշը ԱՑԽՄ (աղիքային ցուպիկի խմբի մանրէներ) ցուցանիշով չի համապատասխանել Մաքսային Միության «Սննդամթերքի անվտանգության մասին» տեխնիկական կանոնակարգի պահանջներին:

Կրեմային հրուշակեղենի արտադրական գործունեությունը կասեցվել է՝ մինչև հայտնաբերված խախտումը վերացնելը։

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Մարտ 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Փետրվար   Ապրիլ »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031