Բաժիններ՝

Երևանի «Կասկադ» համալիրի վերին հատվածը վերադարձվել է Երևանին

Նախորդ շաբաթվա ընթացքում Երևանին է վերադարձվել «Կասկադ» համալիրի վերջին հատվածը՝ շուրջ 11․5 հեկտար տարածքով։ Երևանի քաղաքապետարանի գործակարգավարական խորհրդակցության ժամանակ այս մասին հայտնեց  Տիգրան Ավինյանը։

«Ուզում եմ հիշեցնել, որ տարածքի շինարարությունը դեռևս խորհրդային տարիներից անավարտ էր մնացել։ Երևանի քաղաքապետարանը Կասկադի ընդհանուր բարեկարգման և կառուցապատման համատեքստում առաջիկայում այս հատվածում ևս լայնածավալ ծրագիր կիրականացնի, որի արդյունքում «Կասկադ» համալիրը երևանցիներին և քաղաքի հյուրերին կներկայանա ամբողջական և ավարտուն տեսքով»,-  ասաց Ավինյանը։

Երևանի քաղաքապետն ընդգծեց, որ նախնական քննարկումից հետո պետք է ունենան Կասկադի հետագա կառուցապատման ամբողջական ծրագիրը։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Մարտ 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Փետրվար   Ապրիլ »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031