Բաժիններ՝

Օդի ջերմաստիճանը կրկին կբարձրանա

Երևան քաղաքում`

Մարտի 4-ի և 9-ի ցերեկը, 6-ի գիշերը սպասվում է առանց տեղումների եղանակ։ Մարտի 5-ին քաղաքի առանձին հատվածներում հնարավոր են թույլ և կարճատև տեղումներ։ Մարտի 6-ին կեսօրից հետո, 7-8-ին, 9-ի գիշերը սպասվում է անձրև։ Մարտի 6-7-ին սպասվում է քամու ուժգնացում 13-16մ/վրկ արագությամբ։

Հանրապետության տարածքում`

Մարտի 4-ի, 5-ի և 8-ի ցերեկը, 6-ին, 9-ին առանձին շրջաններում սպասվում են տեղումներ։ Մարտի 7-ին, 8-ի գիշերը շրջանների զգալի մասում սպասվում են տեղումներ, գիշերային ժամերին լեռնային շրջաններում՝ ձյուն։ Մարտի 5-ի գիշերը սպասվում է առանց տեղումների եղանակ։

Քամին՝ հարավարևմտյան 2-4 մ/վ, մարտի 6-ին առանձին շրջաններում սպասվում է քամու ուժգնացում 18-23մ/վրկ, 7-ին՝ 15-20մ/վրկ արագությամբ:

Օդի ջերմաստիճանը մարտի 4-ի ցերեկը, 5-ին աստիճանաբար կբարձրանա ևս 2-4 աստիճանով, 7-ի ցերեկը կնվազի 3-5 աստիճանով։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս