
Վաշինգտոնում կկայանա ՀՀ և ԱՄՆ-ի միջև առևտրի և ներդրումների հարցերով աշխատանքային խմբի հերթական նիստը

ԱՄՆ մայրաքաղաք Վաշինգտոնում մարտի առաջին տասնօրյակում կկայանա Հայաստանի Հանրապետության և Ամերիկայի Միացյալ Նահանգների միջև առևտրի և ներդրումների հարցերով աշխատանքային խմբի հերթական նիստը։
Նիկոլ Փաշինյանի որոշմամբ՝ նիստին մասնակցելու նպատակով ԱՄՆ կգործուղվի պատվիրակություն։
«Հայաստանի Հանրապետության և Ամերիկայի Միացյալ Նահանգների միջև Առևտրի և ներդրումների հարցերով աշխատանքային խմբի հերթական նիստին մասնակցելու նպատակով 2024 թվականի մարտի 6-9-ը Ամերիկայի Միացյալ Նահանգներ (Վաշինգտոն) գործուղել պատվիրակություն՝ համաձայն հավելվածի»,- ասվում է որոշման մեջ: